Խնձորով փքաբլիթներ՝ գերմանական ձևով
Բաղադրիչները՝
Խմորի համար
- 3 հատ ձու
- 1,5 բաժակ կաթ
- 1,5 բաժակ ալյուր
- 1 ճ.գ. փխրեցուցիչ
- 3 ճ.գ. շագանակագույն շաքարավազ
- 1 պտղունց աղ
- 1/8 թ.գ.վանիլին
- կարագ՝ ֆորմաներին քսելու համար
Միջուկի համար
- 1 հատ խնձոր
- 1 ճ.գ. շաքարավազ
- 1/2 թ.գ. աղացած դարչին
- 1/8 թ.գ. աղացած մշկընկույզ
- 1 ճ.գ. կարագ
Պատրաստման եղանակը
Միջուկը պատրաստելու համար խառնեք շաքարավազը, աղացած դարչինն ու մշկընկույզը:
Խնձորը մաքրեք կեղևից, խորանարդաձև կտրատեք:
Կտրտած խնձորը խառնեք շաքարավազի, դարչինի ու մշկընկույզի խառնուրդի հետ:
Թավայի մեջ տաքացրեք կարագը, միջին ուժգնության կրակի վրա կարագի մեջ տապակեք խնձորը՝ մոտ 5-7 րոպե մինչև փափկելը: Թավան հանեք կրակի վրայից:
Խմորը պատրաստելու համար խառնեք ալյուրը, փխրեցուցիչը, շագանակագույն շաքարավազն ու աղը:
Ձվերը առանձին պնակի մեջ հարեք կաթի ու վանիլինի հետ:
Ձվի, կաթի ու վանիլինի խառնուրդը լցրեք ալյուրի խառնուրդի մեջ ու լավ խառնեք:
Խմորի մեջ լցրեք տապակած խնձորն ու խառնեք:
Կեքսերի համար նախատեսված ֆորմաները պատեք կարագով, խմորը լցրեք ֆորմաների մեջ, 30-35 րոպեով տեղադրեք 180 աստիճան ցելսիուս տաքության ջեռոցում: