Հունական տաք նախուտեստ՝ բույուրդի
Բաղադրիչները՝
- 2 հատ լոլիկ
- 6 հատ շամպինյոն
- 300 գ ֆետա պանիր
- 1 գլուխ սոխ
- 2 պճեղ սխտոր
- 1 փունջ մաղադանոս
- 1 ճ.գ. բալզամային քացախ
- 2 ճ.գ. ձիթապտղի ձեթ
- 1 թ.գ. մեղր
- աղ, աղացած սև պղպեղ, աղացած մշկընկույզ (мускатный орех)՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Սխտորը բարակ տաշեղների ձևով կտրատեք: Սոխն ու լոլիկը կիսաօղակաձև կտրատեք: Բարակ շերտերով կտրատեք նաև սունկը: Խորանարդաձև կտրատեք ֆետա պանիրը: Մաղադանոսը մանր կտրատեք:
Տապակը պատեք ձիթապտղի ձեթով, վրան շարեք կտրտած պանիրը, սխտորն ու սոխը:
Ապա շերտ-շերտ հերթափոխելով՝ շարեք լոլիկն ու սունկը: Աղ ու պղպեղ արեք, վրան լցրեք կտրտած մաղադանոսի մի մասը:
Պատրաստեք սոուսը: Դրա համար պետք է խառնել ձիթապտղի ձեթը, բալզամային քացախը, մեղրը, աղացած պղպեղն ու մշկընկույզը:
Ստացված սոուսը լցրեք տապակի պարունակության վրա, այն ծածկեք փայլաթիթեղով ու 20-25 րոպեով տեղադրեք 200 աստիճան ցելսիուս տաքության ջեռոցում:
Առաջին 10 րոպեն տապակեք փայլաթիթեղով, հետո՝ առանց փայլաթիթեղի:
Մատուցեք տաք վիճակում: