
Բանջարեղենով գրիլ

Բաղադրիչները՝
- 1 հատ բադրիջան
- 2 ցողուն պրասասոխ
- 2 հատ քաղցր պղպեղ
- 2 հատ դդմիկ
- 1 հատ ծաղկակաղամբ
- 1 ճ.գ. բալզամային քացախ
- 1 ճ.գ. մանանեխ (горчица)
- 1 ճ.գ. մաղադանոսի կտրտած տերևներ
- 1 թ.գ. կտրտած սխտոր
- 2 ճ.գ. ձեթ
- 1 բաժակ մայոնեզ
Պատրաստման եղանակը
Բադրիջանը երկար կտրատեք, աղ արեք, թողեք 15 րոպե, ապա լվացեք ու չորացրեք:
Պրասասոխի ցողունները կիսեք, քաղցր պղպեղը 8 մասի բաժանեք: Դդմիկը երկար կտրատեք:
Ծաղկակաղամբը մասնատեք, 2 րոպեով մտցրեք եռացող աղաջրի մեջ, ապա հովացրեք ու կտրատեք:
Մարինադի համար բալզամային քացախը խառնեք մանանեխի և մաղադանոսի տերևների կեսի հետ, հարեք՝ ավելացնելով ձեթը:
Բանջարեղենը 5 րոպե խորովեք ցանցի վրա՝ շրջելով ու վրան մարինադ քսելով:
Սոուսի համար սխտորը խառնեք մայոնեզի ու մնացած կանաչու հետ:
Մատուցելիս բանջարեղենը տեղադրեք սկուտեղի մեջ: Սոուսն առանձին մատուցեք: