Խոզի տապակած միս սև սալորով
Բաղադրիչները՝
- 1,5 կգ խոզի փափկամիս
- 150 գ սև սալոր՝ առանց կորիզի
- 4 ճ.գ. հալած խոզի ճարպ
- 2 բաժակ մսային արգանակ
- 2 հատ թթու խնձոր
- 100 գ սերուցք
- 2 ճ.գ. հաղարջի ժելե
- 1 թ.գ. կոճապղպեղի աղացած արմատ
- աղացած սև պղպեղ, աղ
Պատրաստման եղանակը
Սալորների վրա եռացրած ջուր լցրեք ու թողեք մինչև սառչելը: Խնձորները մաքրեք կեղևից, յուրաքանչյուր խնձոր 4 մասի բաժանեք, մաքրեք սերմերից:
Խնձորները միջին չափի կտորներով կտրատեք:
Խոզի միսը կիսեք ու գրքի նման բացեք: Միսը մի փոքր ծեծեք, աղ ու պղպեղ արեք, վրան ցանեք աղացած կոճապղպեղը:
Խնձորները խառնեք սալորաչրի հետ ու լցրեք մսի վրա: Խոզի մսի ծայրերը միացրեք ու կարեք, ամրացրեք:
Լցոնած խոզի միսը բոլոր կողմերից տապակեք խոզի ճարպի մեջ: Տապակած խոզի միսը տեղադրեք տապակի մեջ և 1-1,5 ժամով տեղադրեք ջեռոցում՝ վրան մսային արգանակ լցնելով:
Խոզի միսը թողեք տաք տեղում: Տապակելու ընթացքում առաջացած սոուսի մեջ լցրեք սերուցքը, ավելացրեք ժելեն, աղն ու պղպեղն ու տաքացրեք:
Խոզի մսից հեռացրեք թելերը, կտրատեք այն, տեղադրեք սկուտեղի մեջ ու վրան լցրեք պատրաստած սոուսը: