Հնդկահավի մսով կարկանդակ՝ կանադական ձևով
Բաղադրիչները՝
- 750 գ հնդկահավի փափկամիս
- 375 գ ցորենի ալյուր
- 175 գ կարագ
- 2 հատ ձու
- 1/2 բաժակ թթվասեր
- 1/2 բաժակ մայոնեզ
- 250 գ խոզապուխտ
- 3 ճ.գ. կտրտած խառը կանաչի
- 30 գ պիստակ
- 1 հատ գազար
- 4 հատ եփած ձու
- 1/2 բաժակ հավի արգանակ
- 1/2 բաժակ սպիտակ չոր գինի
- 1 թ.գ. ժելատին
- աղ
Պատրաստման եղանակը
Կարագը խառնեք ալյուրի հետ, ավելացրեք 1 ձուն, աղն ու խմոր հունցեք: Խմորը 30 րոպեով տեղադրեք սառնարանում:
Հնդկահավի միսը բլենդերով մանրացրեք, նրան ավելացրեք խորանարդաձև կտրտած խոզապուխտը, կտրտած կանաչին, պիստակը, թթվասերը, մայոնեզը, աղ ու պղպեղ արեք:
Գազարը երկար տաշեղների ձևով կտրատեք:
Խմորի 2/3-ը բացեք, տեղադրեք տապակի մեջ: Վրան լցրեք խճողակի 1/3 մասը, ապա վրան շարեք խոշոր կտրտած խաշած ձվերը, գազարն ու մնացած խճողակը: Խմորի ծայրերով փակեք միջուկը, խմորի վրա ձվի սպիտակուց քսեք: Մնացած խմորը բացեք, դրանով ծածկեք միջուկը, կենտրոնում անցք արեք: Կարկանդակի վրա ձվի դեղնուց քսեք, մեկ ու կես ժամով տեղադրեք 175 աստիճան ցելսիուս տաքության ջեռոցում: Պատրաստի կարկանդակը թողեք հովանա:
Ժելատինը ջրի մեջ թրջեք մինչև փքվելը, ջուրը թափեք: Ժելատինը լցրեք հավի տաք արգանակի մեջ, լցրեք գինին: Ժելեն մի փոքր հովացրեք, կարկանդակի կենտրոնում բացված անցքից ներս լցրեք: Կարկանդակը թողեք հովանա մինչև ժելեի պնդանալը:
Մատուցելիս կարկանդակը կտրատեք: