Բաժիններ՝

Լոլիկով ու չորահացով աղցան

Բաղադրիչները՝

  • 8 հատ չերրի լոլիկ կամ փոքր չափի լոլիկներ
  • 1 մեծ կտոր սպիտակ հաց
  • 1 գլուխ կարմիր սոխ
  • 1 փունջ մաղադանոս

Սոուսի համար

  • 1/2 բաժակ արևածաղկի ձեթ
  • 2 ճ.գ. խնձորի քացախ
  • 4 պճեղ սխտոր
  • աղացած սև պղպեղ, աղ

Պատրաստման եղանակը

Հացը կտրատեք փոքրիկ խորանարդների ձևով, աղ արեք ու խորովեք ջեռոցի մեջ մինչև ոսկեգույն երանգ ստանալը:

Կարդացեք նաև

Սոուսի համար սխտորը կտրատեք, խառնեք ձեթի ու քացախի հետ, աղ ու պղպեղ արեք:

Լոլիկները կիսեք: Սոխը բարակ տաշեղների ձևով կտրատեք:

Մաղադանոսը խոշոր կտրատեք, խառնեք լոլիկի ու չորահացի հետ:

Մատուցելիս աղցանը լցրեք աղցանամանի մեջ, վրան լցրեք սոուսը:

Տեսանյութեր

Լրահոս