
Բրնձով ու չիչխանով լցոնած բադ

Բաղադրիչները`
- 1 հատ բադ
- 2 բաժակ եփած բրինձ
- 300 գ չիչխան
- 1 գլուխ սոխ
- 1 հատ գազար
- 3 ճյուղ նեխուրի տերևներ
- 2 ճ.գ. կարագ
- 1/2 բաժակ սպիտակ չոր գինի
- 1 թ.գ. աղացած դարչին
- 3 ճ.գ. մեղր
- 2 ճ.գ. սոյայի սոուս
- 1 կիտրոնի քերած կեղև
- աղացած սև պղպեղ, աղ
Պատրաստման եղանակը
Բադի վրա քսեք սոյայի սոուսի հետ խառնած մեղրի կեսը:
Լցոնման համար սոխը, գազարը և նեխուրի տերևները մանր կտրատեք, կարագի մեջ տապակեք: Բրինձը խառնեք չիչխանի, տապակած բանջարեղենի, գինու, կիտրոնի քերած կեղևի, դարչինի, աղ ու պղպեղի հետ:
Բադը լցոնեք ստացված խճողակով, անցքը կարեք: Բադի վրա քսեք մնացած կարագն ու 1 ժամով տեղադրեք 220 աստիճան ցելսիուս տաքության ջեռոցում:
Բադի պատրաստ լինելուց 10 րոպե առաջ նրա վրա քսեք մեղրի մնացած մասը:
Մատուցելուց առաջ թելերը հեռացրեք: Մատուցելիս բադը տեղադրեք սկուտեղի մեջ, վրան լցրեք տապակելու ընթացքում առաջացած հեղուկը՝ նախապես նրանից հեռացնելով ճարպը:
Բադը զարդարեք չիչխանի հատիկներով ու կանաչիով: