Բաժիններ՝

Ալմոգրոտե՝ պանրով ու լոլիկով պաշտետ

Բաղադրիչները՝

  • 300 գ լոլիկ
  • 100 գ պինդ պանիր
  • 2-3 պճեղ սխտոր
  • 3 պտղունց պապրիկա
  • 3 պտղունց աղացած կարմիր կծու պղպեղ
  • 0,5 թ.գ. բուսական յուղ՝ ըստ ցանկության
  • 3 պտղունց աղ

Պատրաստման եղանակը

Կաթսայի մեջ ջուր եռացրեք, 5-7 րոպեով եռացրած ջրի մեջ թողեք լոլիկները, հանեք, մաքրեք կեղևից ու սերմերից, կտրատեք՝ թողնելով միայն պտղամիսը:

Պանիրը մանր քերիչով անցկացրեք:

Կարդացեք նաև

Կտրտած լոլիկը լցրեք բլենդերի մեջ:

Սխտորը մաքրեք, լցրեք բլենդերի մեջ, լոլիկի հետ մեկտեղ հարեք:

Քերած պանիր լցրեք լոլիկի ու սխտորի զանգվածի վրա, ավելացրեք աղացած կարմիր կծու պղպեղը, պապրիկան ու աղը, կրկին հարեք: Եթե լոլիկը շատ մսոտ է, բուսական յուղ էլ ավելացրեք: Կրկին հարեք մինչև միատարր զանգված ստանալը:

Ստացված պաշտետը լցրեք սոուսի համար նախատեսված պնակի մեջ: Պատրաստ լինելուց անմիջապես հետո մատուցեք՝ զարդարելով թարմ կանաչիով:

Տեսանյութեր

Լրահոս