Բաժիններ՝

Հունական հալվա

Բաղադրիչները՝

  • 50 գ սպիտակաձավար
  • 5 ճ.գ. ձիթապտղի յուղ
  • 50 գ ընկույզ

Մրգահյութի համար

  • 1 բաժակ շաքարավազ
  • կես կիտրոն
  • 1 հատ նարինջ (կեղևը)
  • դարչինի 1 փայտիկ
  • 1,5 բաժակ ջուր

Պատրաստման եղանակը

Աղանդերը սկսեք պատրաստել մրգահյութը եփելով: Շաքարավազը լցրեք փոքրիկ կաթսայի մեջ, ավելացրեք ջուրը, կես կիտրոնի հյութը, նարնջից առանձնացրած կեղևը ու դարչինի փայտիկը:

Կարդացեք նաև

Կաթսան դրեք կրակին, եփեք մինչև մրգահյութը թափանցիկ ու խիտ դառնա՝ մոտ 10-15 րոպե:

Իսկ հիմա պատրատեք հալվան: Մեկ ուրիշ փոքրիկ կաթսայում տաքացրեք ձիթապտղի յուղը: Ավելացրեք սպիտակաձավարը:

Սպիտակաձավարը տապակեք ձիթապտղի յուղով մինչև այն մի փոքր շագանակագույն երանգ ստանա:

Աստիճանաբար սպիտակաձավարին ավելացրեք մրգահյութը՝ շարունակելով անընդհատ խառնել:

Ընկույզը մանր կտրատեք, ավելացրեք սպիտակաձավարին, լավ խառնեք:

Երբ մրգահյութն ամբողջությամբ ներծծվի, հալվան էլ սկսի կաթսայի պատերին կպչել, ուրեմն՝ այն պատրաստ է:

Կաթսան հանեք կրակից, թողեք մի փոքր սառչի:

Ապա հալվան լցրեք ֆորմայի մեջ, գդալով լավ սեղմեք ու կես ժամով տեղադրեք սառնարանում:

Պատրաստի սպիտակաձավարով հունական հալվան համաչափ կտրատեք ու մատուցեք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս