Բանջարեղենով հունական ապուր
Բաղադրիչները՝
- 1,5 լիտր բանջարեղենային արգանակ
- 3 գլուխ սոխ
- 2 ճյուղ կանաչ սոխ
- 3 հատ խոշոր գազար
- 4 ճյուղ նեխուր
- 150 գ խոզի սալ (шпик)
- 300 գ կանաչ քաղցր պղպեղ
- 200 գ լոլիկ
- 200 գ կարտոֆիլ
- 6 ճ.գ. ձիթապտղի ձեթ
- 1 թ.գ. աղացած խնկածաղիկ (майоран)
- 1 փունջ թարխուն
- աղացած սև պղպեղ, աղ
Պատրաստման եղանակը
Գլուխ սոխը խորանարդաձև կտրատեք: Կանաչ սոխը մանր կտրատեք: Գազարը խորանարդաձև կտրատեք, իսկ նեխուրը՝ 4-5 սմ երկարությամբ կտորների տեսքով:
Խոզի սալը խորանարդաձև կտրատեք:
Քաղցր կանաչ պղպեղը մաքրեք սերմերից, երկար կտրատեք: Լոլիկները տեղադրեք փոքրիկ կաթսայի մեջ, վրան եռացրած ջուր լցրեք, 20-30 վայրկյան թողեք, լոլիկները հանեք, հովացրեք: Լոլիկները մաքրեք կեղևից, պտղամիսը մանր կտրատեք: Կարտոֆիլը խորանարդաձև կտրատեք:
Թավայի մեջ մի քիչ ձեթ լցրեք, տաքացրեք, ապա լցրեք կտրտած խոզի սալը, տապակեք մինչև ոսկեգույն երանգ ստանալը: Ավելացրեք սոխը, գազարը, նեխուրը, կարտոֆիլն ու բոլորը միասին խառնելով՝ 2-3 րոպե տապակեք:
Կաթսայի մեջ լցրեք բանջարեղենային արգանակը, հասցրեք եռման աստիճանի, մեջը լցրեք տապակած բանջարեղենը, աղ արեք, կափարիչը ծածկած, թույլ կրակի վրա 15 րոպե եփեք:
Ավելացրեք լոլիկը, քաղցր պղպեղն ու մնացած ձիթապտղի ձեթը, ևս 15 րոպե եփեք: Եփելու ավարտին անհրաժեշտության դեպքում աղ ու պղպեղ արեք:
Պատրաստի ապուրը լցրեք ափսեների մեջ, վրան աղացած խնկածաղիկ ու կտրտած թարխուն լցրեք:
Խորհուրդ: Հունական այս ապուրին յուրահատուկ համ է հաղորդում խոզի սալը, բայց եթե չեք ուզում այն օգտագործել, պարզապես ձիթապտղի ձեթը մի քիչ շատ վերցրեք: Ապուրի մեջ կարող եք նաև բրինձ կամ մակարոն ավելացնել: