
Պանրով ու շպրոտով կանապե

Բաղադրիչները՝
- 300 գ պինդ պանիր
- 200 գ կաթնաշոռ
- 100 գ շպրոտ
- 50 գ կարագ
- 6 հատ մարինացված կորնիշոն
- 1/2 հատ կիտրոն
- 1/2 փունջ կանաչի
Պատրաստման եղանակը
Պանիրը խորանարդաձև կտրատեք:
Կաթնաշոռը խառնեք շպրոտի ու կարագի հետ, բլենդերով հարեք:
Վերցրեք պանրի մի կտոր, վրան քսեք պանրա-շպրոտային զանգվածից, ծածկեք պանրի երկրորդ կտորով:
Ստացված սենդվիչների վրա լցրեք պանրա-շպրոտային զանգվածի մնացած մասը: Զարդարեք կտրտած կիտրոնով, կտրտած մարինացված կորնիշոններով և կանաչու ճյուղով:
Կանապեն կարող եք զարդարել ձեռքի տակ եղած ցանկացած կանաչիով: Կարևորն այն է, որ այն իր համով համահունչ լինի կանապեի բաղադրիչներին: