ԱՄՆ արդարադատության նախարարությունը մեղքն ընդունելու նախնական համաձայնության է եկել ԿՀՎ-ի նախկին աշխատակից Դևիդ Ռաշի հետ, ում տանը մայիսին Վիրջինիայում անցկացված խուզարկության ժամանակ ավելի քան 40 միլիոն դոլարի ոսկու ձուլակտորներ էին գտել։ Այս մասին ասված է դաշնային դատարան ներկայացված փաստաթղթերում, հայտնում է «CBS News»-ը։
Իրանը լիովին պատրաստ է դիմակայելու նոր սպառնալիքներին և հնարավոր պատերազմին, իսկ նրա պաշտպանական հնարավորություններն այսօր զգալիորեն գերազանցում են նախորդ հակամարտություններում ձեռք բերված մակարդակը։ Այս մասին հայտարարել է Իրանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար, բրիգադի գեներալ Մաջիդ Էբն ալ-Ռեզան, հայտնում է Tasnim-ը։
«Այն փաստը, որ Ադրբեջանի պաշտոնյաները կեղծում են պատմությունը և փորձում ջնջել Արցախում/Լեռնային Ղարաբաղում հայերի դարավոր ներկայությունը, ինձ չի զարմացնում։ Ես չափազանց լավ եմ ծանոթ հակահայկական պետական քաղաքականությանը, որպեսզի ամեն անգամ նորովի զարմանամ։
Ամերիկյան քաղցկեղի ընկերությունը (American Cancer Society) հրապարակել է զեկույց, ըստ որի՝ համաշխարհային մասշտաբով քաղցկեղի դեպքերը մինչև 2050 թվականը կարող են աճել մինչև 67%-ով: Միևնույն ժամանակ, մասնագետները նշում են, որ հիվանդությունների մահացության գրեթե կեսը հնարավոր է կանխարգելել՝ ծխելու դեմ պայքարի, ապրելակերպի փոփոխության և վաղ հայտնաբերման միջոցով:
Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 15։40-ին, Վայոց ձորի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 146-րդ կմ-ին ուռենին ընկել է ճանապարհի երթևեկելի հատված՝ ճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելի․ ծառը ճանապարհից հեռացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Իրանը Օմանի հանդիպմանը կներկայացնի Հորմուզի նեղուցով նավագնացության նոր երթուղին, հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։
«Դասեր» հաղորդաշարի հյուրը ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանն է:
«Annals of Internal Medicine» ամսագրում տպագրված նոր հետազոտությունը բացահայտել է , որ այսպես կոչված «սահմանային անեմիան» (երբ հեմոգլոբինի մակարդակը մի փոքր է բարձր ԱՀԿ-ի սահմանային շեմից) կապված է բոլոր պատճառներից մահացության բարձր ռիսկի հետ: Տվյալները ցույց են տվել, որ այս խնդիրը հատկապես տղամարդկանց և 60-ից բարձր կանանց մոտ մեծացնում է սրտանոթային և ուռուցքային հիվանդություններից մահանալու հավանականությունը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ողջունել է Եկատերինբուրգում անցկացվող Միջազգային երիտասարդական փառատոնի մասնակիցներին և հյուրերին։
OpenAI-ը մտադիր է մարդանման ռոբոտ ներկայացնել 2027 թվականին. այս մասին Fortune ամսագրին տված հարցազրույցում հայտնել է ընկերության ղեկավար Սեմ Ալթմանը (Sam Altman)։ Նա նշել է, որ 2027 թվականին արհեստական բանականությունը պետք է լիարժեքորեն մտնի ֆիզիկական աշխարհ՝ դառնալով տնտեսական լուրջ արժեք ստեղծող գործոն:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում ռուսական զորքերը Ուկրաինայի տարածքի ուղղությամբ արձակել են շուրջ 2100 անօդաչու թռչող սարք, գրեթե 1700 կառավարվող ավիառումբ և տարբեր տեսակի 78 հրթիռ։
168TV-ի «Ռանդևու» հաղորդման այս շաբաթվա հյուրը ռադիոհաղորդավարուհի Անկա Սարիբեկյանն է։
Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մոտ ապագայում նախատեսում է այցելել Սիրիա։
Իրանը, ըստ «Financial Times»-ի, Ռուսաստանին խնդրել է տրամադրել նոր՝ ռեակտիվ շարժիչով «Գերան-4» և «Գերան-5» անօդաչու թռչող սարքեր՝ Իսրայելի և ԱՄՆ-ի դեմ պատերազմում օգտագործելու համար։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով կոլեգիայի անդամ Դանիար Իմանալիևը հանդիպել է Ռուսաստանում Բրազիլիայի արտակարգ և լիազոր դեսպան Սերժիո Ռոդրիգես դոս Սանտոսի հետ։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի (ԳՄ) անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը խոսեց նաև Արցախի շրջափակման պատճառների ու դրա հետևանքների մասին:
Շոտլանդիայի, Ուելսի և Հյուսիսային Իռլանդիայի ղեկավարները սեպտեմբերի 14-ին հանդիպելու են Քարդիֆում՝ ստորագրելու գործարք Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու գործընթաց սկսելու մասին։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Թեհրանը խնդիրներ չունի մահմեդական հարևանների հետ, մինչդեռ ԱՄՆ-ը փորձում է տարածաշրջանի բարեկամ և եղբայրական երկրներին միմյանց դեմ թշնամացնել։ Այս մասին հայտնում է Mehr-ը։
ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ ռուսական զինված ուժերը Օդեսայի մարզում խոցել են «Նովայա Պոչտա» ընկերության լոգիստիկ կենտրոնը, որն օգտագործվել է Ուկրաինայի զինված ուժերի համար նախատեսված ռազմական գույքի պահպանման և բաշխման նպատակով։
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն Լա լիգայի 5-րդ տուրում «Ռայո Վալեկանոյի» նկատմամբ տարած խոշոր հաշվով հաղթանակից (4:1) հետո կիսվել է տպավորություններով:Պորտուգալացի մասնագետը, անդրադառնալով թիմի ելույթներին, նշել է, որ արված աշխատանքում շատ դրական կողմեր կան, և թիմը մշտապես ձգտում է կատարելագործվել:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին դադարեցնել Ռուսաստանում դիզելային վառելիքի արտադրության օբյեկտների ուղղությամբ հարվածները։
Գործակալության զրուցակիցը հայտնել է, որ Ֆիդանը համապարփակ գնահատական կտա Թուրքիայի աջակցությամբ իրականացվող ջանքերին՝ Սիրիայում կայունություն, խաղաղություն և բարեկեցություն ապահովելու ուղղությամբ, ինչպես նաև երկկողմ հարաբերություններում գրանցված առաջընթացին։
29-ամյա մարտիկը խոստովանել է, որ այս մենամարտին վերաբերվում է ամենայն լրջությամբ և այն ընկալում է որպես տիտղոսային, քանի որ սխալվելու իրավունք այլևս չունի:
Դուք, որ պար էիք տալիս, քմծիծաղ էիք տալիս Արցախում, ապագա դիկտատորների երաշխավորներն եք. Կարապետյանց
Ոչ թե որովհետև պարտությունը միայն մեկ մարդու որոշման արդյունքն էր, այլ որովհետև պետության ղեկավարը պարտությունից հետո կրում էր քաղաքական պատասխանատվություն և պարտավոր էր իր տեղը զիջել՝ երկիրը նոր ռազմավարությամբ վերականգնելու հնարավորություն տալու համար։
«Իսկ կա՞ ընդհանրապես նոր ուժի պահանջարկ։ Առհասարակ՝ այդպիսի պահանջարկ կա միշտ, եւ չի լինի ժամանակ, որ չունենա այդպիսի հանրային պահանջարկ։ Այդ պահանջարկը կարող է ժամանակի ընթացքում փոփոխվել, մեծանալ, փոքրանալ, մարգինալանալ, եւ այլն։ Բայց, վերջին հաշվով, Կարապետյանը հենց նոր ուժն է։ Այդ ուժը բնականաբար չի համապատասխանում բոլորի քիմքին, ու դա էլ բնական է։ Բայց, նոր ուժն է, եւ բավականին էական հնարավորություններով ուժը։ Ընդ որում, խոսքը բոլորովին լոկ ֆինանսական հնարավորության մասին չէ, թեեւ անշուշտ դա էլ շատ կարեւոր է քաղաքականության մեջ։ Ներեցեք, բայց ովքեր քաղաքականության մեջ ֆինանսական ռեսուրսի դերը համարում են երկրորդական, ուրեմն չեն հասկանում քաղաքականությունից ոչինչ, կամ՝ համարժեք ոչինչ։
Հունաստանը պետք է հասկանա, որ Թուրքիան մտադիր չէ զավթել այլ երկրների տարածքները, բայց և մտադիր չէ թույլ տալ որևէ մեկին խախտել իր իրավունքները։ Միջազգային պայմանագրերի անտեսումը ոչ մեկին օգուտ չի տա։
Սրան սակայն, ընդդիմադիր ուժերը պետք է վերաբերեն ուշադրությամբ, չթերագնահատեն այս գործոնի «կենսունակությունը»։ Պետք է ճանաչել հանրությանը, հատկապես, որ դրա ձեւավորման հարցում ընդդիմության մի որոշակի շերտ ունեցել է իր մասնակցությունը՝ իշխանության կարգավիճակում։ Ես նկատի ունեմ Հայաստանում արժեհամակարգային ու մտածողական անկման եւ սպառողական հասարակության ձեւավորման հանգամանքը։
Առավոտյան մոտ ժամը չորսին լեհական ծառայությունները սկսել են հաղորդումներ ստանալ պայթյունների և այլ բարձր ձայների մասին։ Միևնույն ժամանակ, Լեհաստանի տարածքում նմանատիպ որևէ միջադեպ չի հաստատվել։
Ըստ Փեզեշքիանի, Իրանը արդեն բանակցություններ է վարել Օմանի հետ և պայմանավորվածություն է ձեռք բերել նեղուցով նավարկության կոնկրետ մեխանիզմի շուրջ։