
Ոչխարի մսով գրիլ

Բաղադրիչները՝
- 1 կգ ոչխարի կրծքամիս՝ ոսկորով
- 8 գլուխ սոխ
- 1 հատ կիտրոն
- 2 ճ.գ. կոնյակ
- 2 ճ.գ. կտրտած սամիթ
- 3 ճ.գ. կտրտած մաղադանոս
- 3 ճ.գ. կտրտած ռեհան
- 1-2 ճ.գ. խաղողի քացախ
- 2 թ.գ. աղացած սև պղպեղ
- 1 թ.գ. հատիկավոր սև պղպեղ
- աղացած մեխակ
- 3 թ.գ. աղ
Պատրաստման եղանակը
Ոչխարի կրծքամիսը ոսկորի լայնքով մասնատեք, վրան աղ, պղպեղ, աղացած մեխակ ցանեք, ավելացրեք կիտրոնի հյութն ու կեղևը, քերիչով անցկացրած սոխը, կոնյակը, քացախն ու կանաչին, խառնեք ու 6 ժամով թողեք սառը տեղում:
Ոչխարի միսը տեղադրեք ցանցի վրա, խորովեք թեժ կրակի վրա մինչև պատրաստ լինելն ու միանգամից մատուցեք:
Մսի հետ որպես խավարտ կարող եք թարմ լոլիկ, խորոված քաղցր պղպեղ, օղակաձև կտրատած սոխ ու կանաչ սոխ մատուցել: Որպես համեմունք կետչուպ մատուցեք:
Խաղողի քացախը կարող եք փոխարինել խնձորի բնական քացախով: