
Անանասով բլանմանժե

Բաղադրիչները՝
- 250 գ կաթնաշոռ
- 100 գ թթվասեր
- 100 մլ կաթ
- 2 օղակ պահածոյացված անանաս
- 1 ճ.գ. արագ լուծվող ժելատին
- 50 գ շաքարի փոշի
- 8 գ. վանիլային շաքարավազ
Պատրաստման եղանակը
Կաթի մեջ լցրեք ժելատինը, 10 րոպե թողեք՝ փքվի: Ապա պահեք ջրի գոլորշու վրա, խառնելով՝ ժելատինը հասցրեք ամբողջությամբ լուծվելուն:
Կաթնաշոռը խառնեք թթվասերի, շաքարի փոշու և վանիլային շաքարավազի հետ: Միքսերով հարեք մինչև միատարր զանգված ստանալը:
Կաթնաշոռի զանգվածին ավելացրեք ժելատինով կաթն ու խառնեք:
Անանասի օղակները մանր խորանարդաձև կտրատեք:
Անանասները լցրեք կաթնաշոռային զանգվածի մեջ: Խառնեք:
Ստացված զանգվածը լցրեք սիլիկոնային ֆորմաների մեջ ու տեղադրեք սառնարանում մինչև ամբողջությամբ սառչի:
Սառնարանից հանելուց հետո զգուշությամբ ֆորմաների միջից հանեք կաթնաշոռային բլանմանժեն ու մատուցեք: