Բաժիններ՝

Հորիատիկի աղցան

Բաղադրիչները՝

  • 400 գ լոլիկ
  • 1 հատ վարունգ
  • 300 գ քաղցր կանաչ պղպեղ
  • 250 գ կարմիր գլուխ սոխ
  • 100 գ զեյթուն
  • 200 գ ֆետա պանիր
  • 1/2 թ.գ. չորացրած սուսամբար (майоран)
  • 1 թ.գ. աղացած կարմիր պղպեղ

Համեմելու համար

  • 4 ճ.գ. ձիթապտղի ձեթ
  • 3 ճ.գ. գինու քացախ
  • աղացած սև պղպեղ
  • աղ

Պատրաստման եղանակը

Լոլիկները կտրատեք, վարունգների կեղևը մաքրեք և օղակաձև կտրատեք:

Կարդացեք նաև

Սոխը օղակաձև կտրատեք: Քաղցր պղպեղը կիսեք, մաքրեք սերմերից, պտղամիսը երկար տաշեղների ձևով կտրատեք: Զեյթունի կորիզները հանեք:

Կտրտած լոլիկը, վարունգը, սոխը, պղպեղն ու զեյթունը լցրեք աղցանամանի մեջ ու խառնեք:

Համեմունքի համար քացախի մեջ լուծեք աղն ու պղպեղը, ապա բարակ շիթով լցրեք ձեթը: Խառնեք մինչև միատարր զանգված ստանալը:

Աղցանն անմիջապես ցողեք պատրաստած համեմունքով, խառնեք, որպեսզի բոլոր բաղադրիչները բուրումնավետ խառնուրդով պատվեն: Աղցանը 10 րոպե թողեք սենյակային ջեմաստիճանում:

Ֆետա պանիրը խորանարդաձև կտրատեք, լցրեք աղցանի վրա: Աղցանին ավելացրեք սուսամբարը, պղպեղ արեք ու էլի խառնեք:

Մատուցելիս աղցանի վրա կարելի է կտրտած սամիթ կամ մաղադանոս լցնել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս