Երիտասարդական քաղաքականությունը կառավարության գործունեության առաջնահերթ ուղղություններից է. նախարար

Երիտասարդական քաղաքականությունը կառավարության գործունեության առաջնահերթ ուղղություններից է։ Այս մասին ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստի ընթացքում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

«Կառավարության գործունեության նոր ծրագրում երիտասարդական քաղաքականությունն ունի իր առանձնահատուկ ներկայացվածությունը, և դրան ուղղված են մի շարք կարևոր ծրագրեր։ Հետևաբար մեզ համար շատ կարևոր է հասկանալ, թե ինչպես աշխատել տարբեր ակտիվ երիտասարդների հետ և ինչպես ակտիվացնել այն երիտասարդներին, որոնք ունեն գաղափարներ, սակայն գուցե չունեն անհրաժեշտ պայմաններն ու միջավայրը՝ իրենց գաղափարներն իրագործելու համար»,- ասաց նախարարը։

Նրա խոսքով՝ կառավարության ծրագրում կարևոր շեշտադրում է արվում նաև սոցիալական շփումների հարթակների ձևավորմանը։

«Մեր այն քաղաքականությունը, որն ուղղված է տարբեր բնակավայրերում երիտասարդական կենտրոնների ձևավորմանը, գալիս է ապահովելու նաև նման շփման հնարավորությունների ձևավորումը»,- նշեց Անդրեասյանը։

Նախարարի խոսքով՝ կարևոր անելիքներից է երիտասարդներին համապատասխան գիտելիքների, հմտությունների, խորհրդատվության և մենթորության տրամադրումը։ «Ամենակարևոր անելիքներից մեկը մեր երիտասարդներին համապատասխան գիտելիքների, հմտությունների, խորհրդատվության, մենթորության տրամադրումն է, որպեսզի այդ հմտությունները ձևավորվեն, և նրանք կարողանան անհրաժեշտ կարողություններով հանդես գալ, ինչը նրանց ինքնաբավ կդարձնի»,- հավելեց նա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930