Կաթսայի մեջ լցրեք ջուրը, մեջը դրեք հավը, աղ արեք: Եռալուց հետո հավը 30 րոպե եփեք: Եփելուց հետո միսը հանեք, արգանակը հովացրեք:
Նեխուրը լվացեք, մանր կտրատեք: Խաղողը լվացեք, հատիկներն առանձնացրեք, յուրաքանչյուր հատիկը կիսեք:
Խոզի միսը բարակ շերտերով կտրատեք (շերտերի հաստությունը 1սմ-ից ոչ ավել): Դրանք շարեք տապակի մեջ:
Խորը թավայի մեջ տաքացրեք բուսական յուղն ու մեջը տապակեք սոխը մինչև կիսաթափանցիկ դառնալը:
Սխտորը մաքրեք, մանր կտրատեք: Հաստ հատակով կաթսան դրեք կրակին, մեջը լցրեք կտրտած սոխն ու սխտորը: Խառնելով՝ միջին ուժգնության կրակի վրա 2-3 րոպե տապակեք մինչև թափանցիկ դառնալն ու փափկելը:
Միսը լավ լվացեք, վրան ջուր լցրեք, դրեք կրակին, 2 ժամ թույլ կրակի վրա եփեք, փրփուրը հեռացրեք:
Սիսեռը 8 ժամ առաջ սառը ջրի մեջ թրջեք: Հետո մաքրեք այն: Ոսպը մաքրեք ու լվացեք:
Տավարի փափկամիսը 2 սմ հաստությամբ ու 4 սմ երկարությամբ կտրատեք: Տապակեք հալած յուղի մեջ: Տապակած մսերը հանեք, նույն յուղի մեջ տապակեք կիսաօղակաձև կտրտած սոխը:
Հաստ հատակով կաթսայում յուղի մեջ տապակեք համեմունքները, հետո ավելացրեք կտրտած սխտորն ու սոխը, 1-2 րոպե տապակեք, ապա ավելացրեք քերած գազարն ու ևս 3-5 րոպե տապակեք:
3 լիտրանոց կաթսայի մեջ 1,5 լ ջուր լցրեք, դրեք կրակին ու եռացրեք: Մսի խճողակը ձեր ճաշակով աղ արեք, խառնեք ու գնդիկներ պատրաստեք: Մսագնդիկները լցրեք եռացող ջրի մեջ, եռալուց հետո կրակը ուժեղացրեք ու 15 րոպե եփեք: Արգանակի մեջ աղ լցրեք:
Միսը համաչափ կտորներով կտրատեք, սոխը մանր կտրատեք:
Փոքր ամանի մեջ խառնեք սոյայի սոուսը, ձիթապտղի ձեթը, շաքարավազն ու ճզմած սխտորը:
Տավարի միսը, վարունգն ու սալորաչիրը փոքր կտորներով կտրատեք: Ձվերն ու պանիրը քերիչով քերեք: Ընկույզը մանր կտրատեք:
Տավարի միսը խոշոր խորանարդների ձևով կտրատեք: Մաքրեք բանջարեղենը: Սոխը մանր խորանարդների ձևով կտրատեք, իսկ գազարը, նեխուրն ու կարտոֆիլը՝ խոշոր: Սխտորը մանրացրեք:
Լոլիկը եփեք, հոսող ջրի տակ լվացեք, թողեք քամվի: Լվացեք, չորացրեք ու խորանարդաձև կտրատեք լոլիկը: Օղակաձև կտրատեք կծու պղպեղը:
Տավարի մսի վրա սառը ջուր լցրեք, դրեք կրակին, թողեք եռա, փրփուրը հեռացրեք: Ավելացրեք սոխի կեսը, հատիկ պղպեղները, դափնու տերևները: Շատ թույլ կրակի վրա եփեք մինչև մսի պատրաստ լինելը:
Բաղադրիչները երկարավուն բրինձ- 1 բաժակ ջուր- 1,5 բաժակ կանաչ լոբի- 200 գ կանաչ ոլոռ- 100 գ եգիպտացորեն- 100 գ կարմիր բուլղարական պղպեղ- 1 հատ սոխ- կես գլուխ սխտոր- 1 պճեղ բուսական յուղ, աղ, պղպեղ ու համեմունքներ՝ ըստ ճաշակի Պատրաստման եղանակը Բրինձը լվացեք ու հաստ հատակով թավայի մեջ բուսական յուղով անընդհատ խառնելով տապակեք: Տապակած բրնձի վրա եռացրած […]
Բաղադրիչները կծու պղպեղ- 1-2 հատ սխտոր- 2 պճեղ աղացած մեխակ- 1 թ/գ աղացած դարչին- 1 թ/գ աղացած մշկընկույզ- 1 թ/գ հատիկավոր սև պղպեղ- 2 թ/գ աղացած սև պղպեղ ուրց ձիթապտղի ձեթ հավի բուդ- 2 հատ հավի թև- 2 հատ սոյայի սոուս- 2 ճ/գ Պատրաստման եղանակը Սկզբում պատրաստեք մարինադը: Խառնեք կտրտած կծու պղպեղը, մանրացրած սխտորը, համեմունքները, […]
Բրոկոլին խառնեք քերած գազարի, խորանարդաձև կտրտած խնձորի, մանր կտրտած սոխի, ընկույզի ու չամիչի հետ:
Հավի եփած կրծքամիսը ու լոլիկը խորանարդաձև կտրատեք:
Գլուխ սոխը խոշոր շերտերով կտրատեք, խոշոր քերիչով քերեք գազարը: Թավայի մեջ տաքացրեք բուսական յուղը, մեջը տապակեք կտրտած սոխը մինչև բաց ոսկեգույն երանգ ստանալը:
Խառնեք բուսական յուղը, պապրիկան, գինձը, աղն ու աղացած սև պղպեղը: Հավի մսի վրա քսեք ստացված խառնուրդն ու դրեք փայլաթիթեղով պատված տապակի մեջ: 30 րոպեով տեղադրեք 200 աստիճան ցելսիուս տաքության ջեռոցում:
Ձկան կտորների վրա լցրեք ստացված սոուսն ու մի քանի ժամով տեղադրեք սառնարանում: Ձուկը հանեք սառնարանից, շարեք տապակի մեջ, ձկան յուրաքանչյուր կտորի վրա տեղադրեք նարնջի մի կտոր: Տապակը 15 րոպեով տեղադրեք 200 աստիճան ցելսիուս տաքության ջեռոցում: Հանեք ջեռոցից, տեղադրեք մեծ ափսեի մեջ ու մատուցեք:
Վարունգը լվացեք, օղակաձև կտրատեք, շարեք թղթե անձեռոցիկների վրա, վրան աղ արեք, 15-20 րոպե թողեք: Հետո սրբեք անձեռոցիկներով:
Լոբին նախապես գիշերը թրջեք՝ 10-12 ժամով: Եփելիս ջուր թափեք, լցրեք կաթսայի մեջ, վրան 1 լիտր ջուր ավելացրեք ու եռալուց հետո միջին ուժգնության կրակի վրա 5 րոպե եփեք:
Հավի կրծքամիսը երկարավուն կտրատեք։ Հնդկաձավարի վրա եռացրած ջուր լցրեք, թողեք 15 րոպե ուռչի։
Ոսպը լավ լվանալ և 3 ժամ թրջել 3 բաժակ ջրում, այնուհետև եփել։ Ալյուրը մաղել և ջրով խառնել, որպեսզի գնդիկներ չմնան։ Ավելացնել մածունը, լավ խառնել և դնել գազօջախին, եփել այնքան, մինչև թանձրանա։
Սոխեռած անել, ավելանել սխտորը, տապակել, այնուհետև ավելացնել համի կտրատած միսն ու տապակել՝ մինչև հավը կարմրի։
Բոլոր բաղադրիչները լավ խառնել, լցոնել պղպեղները, զարդարել կանաչ սոխով։
Բոլոր բաղադրիչները խառնել աղցանամանի մեջ, ավելացնել ձեթ կամ մայոնեզ, համեմել աղով և պղպեղով, մատուցել։