Բաժիններ՝

Սնկապուր

Բաղադրիչները՝

  • 700 գ սունկ (կախասունկ, պղպեղասունկ)
  • 1,2 լ ջուր
  • 1 հատ գազար
  • 1 գլուխ սոխ
  • 2 հատ կարտոֆիլ
  • 1 պճեղ սխտոր
  • 2 ճ.գ. բուսական յուղ
  • 100 գ չորահաց
  • 1 ճ.գ. կտրտած կանաչ սոխ
  • 1 ճ.գ. մաղադանոսի կտրտած տերևներ
  • աղ, աղացած սպիտակ պղպեղ

Պատրաստման եղանակը

Սոխն ու գազարը տաշեղաձև կտրատեք ու յուղի մեջ տապակեք: Սխտորը մանր կտրատեք: Կարտոֆիլը միջին չափի կտորներով կտրատեք:

Սունկը կտրատեք, վրան ջուր լցրեք, 30 րոպե եփեք: Ավելացրեք պատրաստած բանջարեղենը և եփեք մինչև պատրաստ լինելը: Պատրաստ լինելուց 10 րոպե առաջ աղ ու պղպեղ արեք:

Կարդացեք նաև

Մատուցելիս ափսեի մեջ տեղադրեք չորահացը, կանաչ սոխը, վրան լցրեք սնկապուրն ու մաղադանոսի կտրտած տերևները:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930