Խոզապուխտով կարկանդակներ
Բաղադրիչները՝
- 700 գ շերտավոր խմոր
- 450 գ խոզապուխտ
- 300 գ քերած չոր պանիր
- 2 հատ ձու
- 4 ճ.գ. կտրտած կանաչ սոխ
- 1 ճ.գ. կտրտած սխտոր
- 1/2 թ.գ. չորացրած ռեհան
Պատրաստման եղանակը
Միջուկի համար խոզապուխտը տաշեղաձև կտրատեք:
Քերած պանիրն ու կտրտած խոզապուխտը խառնեք մեկ ձվի, սոխի, սխտորի ու ռեհանի հետ:
Խմորը 0,5 սմ հաստությամբ բացեք և ուղղանկյունաձև կտրատեք:
Խմորի յուրաքանչյուր ուղղանկյունու մի կողմում 2-ական ճ.գ. միջուկ լցրեք, խմորի ծայրերին հարած ձվաջուր քսեք, ծածկեք խմորի մյուս ծայրով, սեղմեք ծայրերից:
Կարկանդակների երեսին էլ հարած ձվաջուր քսեք:
Կարկանդակները տեղադրեք 200 աստիճան ցելսիուս տաքության ջեռոցում մինչև պատրաստ լինելը: