Հոգեբանորեն առողջ մարդը բանավեճի ժամանակ զրուցակցին կարող է ասել, որ նրանք միասին և՛ ճիշտ են, և՛ սխալ: Նա կարող է ցանկացած իրավիճակում ընդունել, որ ինչ-որ երևույթ միաժամանակ և՛ հիասքանչ է, և՛ ահավոր, կամ ինչ-որ մեկը կարող է բարին կամենալ, սակայն վնաս հասցնել:
Խորհրդարանական քարոզարշավը սկսվեց տնտեսական անզուսպ խոստումներով։ Ընտրողների հետ առաջին հանդիպումներից կարելի է ենթադրել, որ քաղաքական ուժերի մեծ մասը շեշտը դրել է տնտեսական ծրագրերի, ավելի ճիշտ, տնտեսական խոստումների վրա։
Ժամանակակից աշխարհը, հեղեղված լինելով շաբլոն կերտված կերպարներով, հնարավորություն չի տալիս իր տեսակի մեջ առանձնահատուկ անհատին լինել իր բնությանը հավատարիմ:
Ցավոք սրտի, ներկայումս հեռարձակվող մուլտֆիլմերը, ելնելով հոգեբանական, մանկավարժական և էթիկական տեսանկյունից, ստեղծված են ոչ գրագետ և կարող են երեխայի համար լինել վնասաբեր։
Այն, որ մեր իշխանությունները Սփյուռքի հետ հարաբերություններն իլֆ-պետրովյան «Տուր ինձ մեկ միլիոն, տուր ինձ մեկ միլիոն» բանաձևից բարձրացնելու փորձ են անում` պարզ էր դարձել դրանից մեկ տարի առաջ:
Սոցիալական և հասարակական կյանքի փոփոխություններից ելնելով` վերջին ժամանակաշրջանում նախադպրոցականներն իրենց ժամանակի մեծ մասն անցկացնում են մուլտֆիլմեր դիտելով։
Մեր վարչապետի ակտիվ հանդիպումները, նույնիսկ քսան պաշտոնատարի հետ Վրաստան այցի մասին հաղորդագրությունները ստվերվում են: Լրատվական դաշտում հիմնականը խորհրդարանական ընտրությունների թեման է
Ծնող-դեռահաս փոխհարաբերությունները կրում են մշակութային և կենցաղային մի շարք առանձնահատկություններ, որոնք համապատասխանում են իրենց կրոնական և տեղային ձեռքբերումներին։ Բազմաթիվ ընտանիքներում դեռահասի հանդեպ վերաբերմունքը, պահանջները դեպի նա, խիստ տարբերվում են միմյանցից։ Այն համապատասխանում է ծնողների արժեքային համակարգին, նրանց` կյանքի հանդեպ ունեցած պատկերացումներին։
Ծնողները հաճախ են երեխայի հետ փոխհարաբերություններում ունենում խնդիրներ և դժվարություններ։ Ոմանք փորձում են պայքարել` օգտագործելով կանոնակարգության մեխանիզմը։ Որպեսզի հաղթեն երեխայի վարքային անկանոնությանը` ավելացնում են ճնշվածությունը և պատժելիությունը։
Ի վերջո, 400 մլն դոլարը մեր տնտեսության համար հսկայական թիվ է: Իրատեսները կփորձեն հաշվարկել, թե քանի աշխատատեղ կարող է ստեղծվել այդ 34 ծրագրերի իրականացման արդյունքում:
Կամակորությունների պատճառներից մեկն էլ կարող է լինել ծնողների տարիքը։ Երբ նրանք լույս աշխարհ են բերել փոքրիկին` իմանալով, որ երկրորդը չեն ունենալու, փորձում են ամեն բանով գոհացնել։
Յուրաքանչյուր մարդ, ապրելով սեփական պետության հովանու ներքո` ինքնաբերաբար դրսևորում է համապատասխան սոցիալական վարք։ Նա կարծես նավ լինի բաց ծովում, որն առանց ղեկի տրվում է ալիքների հոսքին։
Ուզենք թե չուզենք, պիտի ընդունենք, որ պատերազմական վերլուծությունների հարցում նրանք անհամեմատ ավելի հմուտ են: Հետևաբար` նրանց կարծիքն արժանի է լուրջ ուշադրության: Կատարվածն ու կատարվելիքը հասկանալու ու դիմակայելու ծրագրեր մշակելու համար:
Ծայրահեղ մոտեցումները ծնողի կողմից, անվանարկումներն առավել տագնապային են դարձնում երեխային, և հետագայում պարտվելու զգացողությունից երեխայի մոտ սկսում են հոգեբանական ոչ ադեկվատ արձագանքներ շրջապատի հանդեպ, մինչդեռ, նա առաջինն իրեն է վնասում։
Հազվադեպ, բայց անհրաժեշտ է թույլ տալ խախտել կանոնները։ Օրինակ, ուշ գիշերով դիտել հեռուստացույց կամ մեկ օր բացակայել դպրոցից։ Թող այդ բացառիկ հնարավորությունները երեխայի համար վերածվեն տոնի։
Դատեք ինքներդ` դրամական արտահայտությամբ արտահանման աճը կազմել է մոտ 300 ԱՄՆ դոլար։ Բավարա՞ր է այն, թե՞ ոչ. այս հարցը մի կողմ թողնելով` տեսնենք, թե ինչ ապրանք ենք արտահանել այդ գումարի չափով։ Ամենամեծ բաժինն արձանագրել է «թանկարժեք ու կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրեր» ապրանքատեսականին։
Ծնողները, հնարավորության դեպքում, հետևողական պետք է լինեն, որպեսզի երեխան շատ շփվի ընտանիքից դուրս միջավայրերում, սովորի խաղալիք տալ և վերցնել, օգնել և հրել, կռվել և հաշտվել։
Եսասիրությանն ի դեմ` գալիս է այլասիրությունը (ալտրուիզմը)։ Սա այն իրավիճակն է, երբ անհատը շրջապատի հետաքրքրությունները և պահանջները վեր է դասում սեփական հետաքրքրություններից և պահանջներից։
Կառավարությունը նախապես խոստացել է կայանների կառուցման միջազգային մրցույթը հայտարարել այս տարվա փետրվարին: Հետաքրքիր կլինի հետևել մրցութային գործընթացին, և նոր կառավարության գործունեության արդյունավետության առաջին գնահատականները կարելի կլինի արձանագրել հենց այս տարի: Թեկուզ միայն էներգետիկայի ոլորտում:
Հիշե՛ք, եթե Ձեր առաջ կա նպատակ և որոշում` դրան հասնելու, սկսեք շարժվել առաջ, նույնիսկ ամենափոքր քայլերով ընթացեք դեպի դրա իրականացումը։ Ձեռնարկելով առաջին քայլերը` շատ չեք սպասի արդյունքին, այն ակնառու կլինի։ Փոքր հաջողությունները գործի են դնում շարժիչը, ինչն արթնացնում է տաղանդ և նոր փուլի սկիզբ։
Ավարտվեց Եվրասիական տնտեսական միությանն անդամակցման երկրորդ տարին: Սակայն ոչ ոք չի շտապում որևէ գնահատական հնչեցնել: Արդեն հասցրել ենք մոռանալ, թե որքան անսպասելի մտանք այդ միության մեջ:
Օրինակ, օրվա մեջ կես ժամ ընթեցանությունն աստիճանաբար կվերածվի սովորության, և դուք արդեն օրն առանց ընթերցանության լիարժեք չեք համարի։ Այն կլինի օրվա հիմնական բաղադրիչներից։
Այս տարին էլ սկսվեց նախորդի նման: Ռուսական «Գազպրոմն» ու Վրաստանը կրկին չհասցրեցին պայմանավորվել Հայաստան մատակարարվող գազի հարցում: Անցած տարի միայն ապրիլ ամսին ստորագրվեց այն պայմանագիրը, որով մեզ գազ մատակարարվեց: Ռուսական ընկերության ու Վրաստանի միջև վերջին տարիներին միշտ անհամաձայնություն կա Հայաստանի գազամատակարարման հարցում:
Հնարավոր է, որ վերջապես տեսնենք իրական տնտեսական հարաբերություններ: Օրինակ` հանրահայտ երկաթուղու կառուցումը, որ խոստումի տեսքով մեզ մատուցվում է տարիներ շարունակ:
Սուրբ Ծննդյան տոների մոտենալուն զուգահեռ` նվազում է տնտեսական տեղեկատվությունը: Ավելի ճիշտ, այդ տեղեկատվությունն ընդամենը դառնում է ամանորյա առևտրի նկարագիր: Ու հանկարծ այդ ամենի ֆոնին ՀՀ սոցապահովության պետական ծառայությունը տեղեկատվություն հրապարակեց մեր երկրում թոշակ ու նպաստ ստացողների թվաքանակի մասին:
«Միլի մեջլիսի նախագահն ասում է, որ առաջիկա չորս տարիների ընթացքում մեր տնտեսությունը վերելք է արձանագրելու»: Եթե կարդաք այս վերնագրով նյութը` կհամոզվեք, որ Ադրբեջանի տնտեսության ճգնաժամը համաշխարհային գործընթացների արդյունք է, և, որ դրանք շուտով կհաղթահարվեն:
Տարեվերջին կամաց-կամաց բացահայտվում են այն պատճառները, որոնք հանգեցրին կառավարության փոփոխության: Մինչ հիմա այդ փոփոխությունները քաղաքական դրդապատճառներով էին բացատրվում: Դրանցից հիմնականն այն էր, որ 2017-ն ընտրական տարի է:
Փաստորեն, 20 տարուց ավելի մեր ներքին շուկայում հանրահայտ ապրանքանիշն անհասկանալի պատճառներով պարտքեր է կուտակել ու հայտնվել է սնանկացման եզրին:
Կաղապարներ։ Մտակաղապարներ՝ անձնային հարթությունում, վարքագծային նորմեր՝ հանրային մակարդակում։ Խորքում հենց դրանք են հասարակության կառավարման, ենթարկեցման հիմնական գործիքները, որոնց արտահայտություններն առավելապես տեսնում ենք քարոզչության մեջ։
Համաշխարհային մամուլը նորից սևեռվել է նույն թեմայի վրա։ Ռուսաստանում կաշառակերության մեղադրանք է հարուցվել ՌԴ Տնտեսական զարգացումների նախարար Ակեքսեն Ուլյուկաևի նկատմամբ: Պուտինի երկրպագուները ոգևորված են: Նրանց կարծիքով` կոռուպցիայի դեմ պայքարը նոր թափ է հավաքում: