Ալմաթիում քննարկել են ՀԱՊԿ «Անքակտելի եղբայրություն-2024» զորավարժությունների մանրամասները
Ղազախստանում հունիսի 25-27-ը քննարկել են ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հետ «Անքակտելի եղբայրություն-2024» հրամանատարաշտաբային զորավարժությունների մանրամասները:
Միջոցառմանը երկրի դեսանտագրոհային զորքերի հրամանատար, գեներալ-մայոր Ալմազ Ջումակեևի ընդհանուր ղեկավարությամբ մասնակցել են Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի համապատասխան նախարարությունների ներկայացուցիչները։
Շտաբային բանակցությունների ընթացքում քննարկվել և համաձայնեցվել են զորավարժությունների ծրագիրը, ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերին հատկացվող միացյալ հրամանատարության և ազգային զորախմբերի կազմերը, գործնական գործողությունների կարգը:
Շտաբային բանակցությունների մասնակիցներն անցկացրել են զորավարժության անցկացման վայրի` «Բերեգ» զորավարժարանի տարածքի տեղազննություն:
Ղազախստանի Հանրապետության տարածքում ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հետ «Անքակտելի եղբայրություն-2024» հրամանատարաշտաբային զորավարժությունների անցկացումը նախատեսվում է ՀԱՊԿ ձևաչափով անցկացվող համատեղ զորավարժությունների համալիրի ամփոփիչ փուլում:
Նախատեսվում է ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի կողմից խաղաղապահական գործողության նախապատրաստման և անցկացման հարցերի մշակում:
Ինչպես արդեն հայտնել ենք, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ զորավարժություններին։