
«Ամո՛թ քեզ, լռիր». Իսրայելի ԱԳ նախարարը՝ Էրդողանին

Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին մեղադրական գրառում է արել X-ի (Twitter) իր սոցհաշվում: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
«Էրդողանը իր աջակցությունն է հայտնել Իսրայելի սպառնալիքների տակ գտնվող Հեզբոլլահին։ Էրդողանը պատերազմական հանցագործ է, ով Սիրիայի սահմանի երկայնքով կոտորում է անմեղ քրդերին և փորձում մերժել Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքն ահաբեկչական կազմակերպության դեմ, որն Իրանի հրամանով հարձակվում է Լիբանանից: Ամո՛թ քեզ, լռիր»:
Թուրքիայի արտգործնախարարությունն էլ պատասխան հայտարարություն է տարածել:
«Մենք Իսրայելի արտգործնախարարի կողմից արված խղճուկ գրառումը, որով թիրախավորվել է մեր նախագահը, դիտարկում ենք միայն որպես ցեղասպանության հանցագործության համար դատապարտվող մի պետության պաշտոնյայի կողմից որդեգրվելիք ոճ: Նմանատիպ արտահայտություններն ու ստերը Իսրայելի կողմից իրականացված հանցագործությունները կոծկելու ջանքերի մի մաս են: Թուրքիան շարունակելու է պայքարել արդարության և խաղաղության համար»։