
Նախատեսվում է Պաղեստինի ղեկավարի այցը Ռուսաստան

Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբասը կայցելի Ռուսաստան:
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն՝ հղում կատարելով Աբասի գրասենյակում իր աղբյուրին:
Աբասը Ռուսաստան կայցելի օգոստոսին 18–ին: Նախատեսվում է հանդիպում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: