Վրաց-ադրբեջանական «Կարմիր կամուրջ» անցակետի մաքսային ծառայողների կողմից Ադրբեջանից եկող բեռնատարի զննության արդյունքում հատուկ կազմակերպված թաքստոցում հայտնաբերվել է մինչև 15 տոննա չհայտարարագրված դիզելային վառելիք։ Տեղեկացնում է Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը։
2024 թվականի հունվարից մայիս ամիսներին Ադրբեջանը 6,2 միլիարդ դոլարի նավթ է արտահանել աշխարհի երկու տասնյակ երկրներ։ Սպառող երկրների հրապարակված ցանկում առաջին տեղում Իտալիան է, երկրորդում՝ Իսրայելը, երրորդում՝ Հնդկաստանը, այնուհետև Չեխիան, Գերմանիան։
Համաշխարհային սպորտի պատմության մեջ քիչ են այն մարզիկները, որոնք կարողացել են նվաճել օլիմպիական բոլոր մեդալները` ոսկի, արծաթ, բրոնզ: Հայկական սպորտում արդեն իսկ լեգենդար ըմբիշ Արթուր Ալեքսանյանը նրանցից մեկն է:
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքայն իր էջում գրում է․
Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան կարծում է, որ Ուկրաինայում խաղաղության կարող է հանգեցնել միայն այնպիսի միջազգային համաժողով, որը կճանաչվի ինչպես Կիևի, այնպես էլ Մոսկվայի կողմից:
«Որոշումներ կայացնելիս չեն կարող հաշվի չառնել տարածաշրջանի հեգեմոն երկրների կարծիքը. Իրանի և Ռուսաստանի կարծիքը Հայաստանի՝ այլ անվտանգային համակարգի միանալու հարցում հնարավոր չէ անտեսել: Անտեսումը կբերի հակազդեցության»,- ասաց միջազգայնագետը։
Քարկոփ բնակավայր տանող հետիոտնային ճոճվող կամրջի շահագործումը հունիսի 13-ի երեկոյան վերսկսվել է։ Այս մասին տեղեկացնում է Լոռու մարզպետի աշխատակազմի «Ֆեյսբուք»-ի էջը։
Հունիսի 14-ից հուլիսի 14-ը Գերմանիայում կանցկացվի տարվա գլխավոր ֆուտբոլային իրադարձությունը՝ Եվրոպայի ֆուտբոլի 2024 թվականի առաջնությունը, տիտղոսի համար կպայքարեն մայրցամաքի 24 լավագույն թիմերը։
ԱՄՆ-ն հայտարարել է Ռուսաստանի նկատմամբ մի շարք նոր պատժամիջոցներ կիրառելու մասին:
Ռուս-ուկրաինական հակամարտության գոտում գտնվում է մոտ 700 հազար ռուս զինվորական: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Հերոսների ժամանակը» ծրագրի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ:
Ներքաղաքական կյանքը հասկանալիորեն կլանել է հանրային ամբողջ ուշադրությունը, մինչդեռ Հայաստանի շուրջ տեղի ունեցող զարգացումները պահանջում են չնվազող աչալրջություն, քանի որ, դրանցում գոյություն ունեցող բացահայտ մարտահրավերներից և ռիսկերից զատ, կան նաև «խմորվողները», որոնք չունեն ագրեսիվ ֆիզիկական դրսևորում, բայց կարող են ունենալ հեռուն տանող հետևանքներ:
Աղետի գոտում երկաթուղու աշխատանքը վերականգնվել է։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
Խուլիգանության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Դիլիջանում
Էդգար Ղազարյանն ու Դավիթ Սարգսյանը «Երկու ճակատ» պոդկաստի հերթական թողարկմանն անդրադառնում են անցնող շաբաթվա կարևորագույն իրադարձություններին։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Շվեյցարիա ՝մասնակցելու խաղաղության գագաթնաժողովին։
2024 թվականի հունիսի 12-ին ՀՀ ոստիկանական ուժերը լուսաձայնային նռնակներ և այլ հատուկ միջոցներ են կիրառել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ցույցի մասնակիցների նկատմամբ, որի հետևանքով, ըստ առողջապահության նախարարության տվյալների, թեթև և միջին ծանրության մարմնական վնասվածքներ են ստացել շուրջ 100 քաղաքացիներ (այդ թվում՝ բազմաթիվ լրագրողներ)։
Հարգելի՛ հայրենակիցներ, Այսօր՝ հունիսի 14-ին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանն է նվիրաբերվել Արցախի Հանրապետության սեփականություն հանդիսացող հերթական տրանսպորտային միջոցների խմբաքանակը՝ 4 ռեանիմոբիլ (Mersedes-Benz Sprinter 316CDI-2012, Mersedes-Benz Sprinter-2012, Mersedes-Benz Sprinter-2006, Ford ICU-2020), որոնք Արցախից տարհանվել էին 2023 թվականի սեպտեմբերյան ռազմական գործողություններից հետո: Հիշեցնենք, որ մինչև այս ՀՀ կառավարությանն էր նվիրաբերվել հատուկ տրանսպորտային միջոցներ, որոնք ուղղվել են առողջապահության, […]
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` մայիսի 21-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այդ օրը ժամը 15։35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մարաշի բաժանմունք են այցելել 3 կին և փորձել են հանդիպել բաժանմունքի պետի հետ:
«Ռեֆորմիստների» կուսակցության փոխնախագահ Նատալյա Սաղիյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ախխ, Լուլու, Լուլու Այսօր իշխանական քարոզչությունը Լուսինե Բադալյանին պատվիրակել էր մի ելույթ 1in.am-ում։ Ելույթը երկար էր, տհաճ, հեգնանքով ու մաղձով լեցուն և կազմակերպված էր միայն մեկ նպատակով․ Լուսինե Բադալյանը պետք է եթերում արտաբերեր մեկ նախադասություն․ «Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի գլխավոր նպատակը արյուն թափելն էր»։ […]
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից Ուկրաինայի հետ բանակցությունների համար հնչեցված պայմանները խաղաղ նախաձեռնություն են, այլ ոչ թե վերջնագիր։ Համապատասխան հայտարարությունը հունիսի 14-ին արել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Կատարվում է նախաքննություն:
Շվեյցարիայում Ուկրաինայի հարցով գագաթնաժողովին մասնակցելը համապատասխանում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքական ուղեգծին: Այս տեսակետը հայտնել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։
Ստամբուլում գտնվող Իրանի արտգործնախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին CNN Türk-ին տված հարցազրույցում, պատասխանելով հայ-ադրբեջանական բանակցությունների ու «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ հարցին, նշել է.
Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հաշվի առնելով ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակը, շատ երկրներ զբաղված են նոր այլընտրանքային տրանսպորտային ուղիների որոնմամբ: Դրանցից մեկը Տրանս-Կասպյան միջազգային տրանսպորտային ուղին (TITR) է, որն անցնում է Չինաստանով, Ղազախստանով, Կասպից ծովով, Ադրբեջանով, Վրաստանով, այնուհետև Թուրքիա և եվրոպական երկրներ:
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը եվրոպական բոլոր երկրներին կոչ է արել ճանաչել Պաղեստինը որպես պետություն՝ համարելով, որ դա է հակամարտությունը լուծելու միակ ճանապարհը։
Ռուսաստանը պետք է վճարի Ուկրաինային հասցված 486 մլրդ դոլարի վնասը։ Այս մասին նշված է G7-ի համատեղ հայտարարության մեջ։
Օրերս ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը դարձյալ անդրադարձել էր գեներալներին, և որոշների մոտ տպավորություն էր, թե նա «դասալիք» և «վախկոտ» է անվանել միայն Բաքվում գտնվող Արցախի ռազմաքաղաքական և ռազմական էլիտային, քանի որ Փաշինյանը պատասխանում էր ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի հարցին, երբ միջամտել էր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Հեռախոսազրույց են ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Իրանի նախագահի պաշտոնակատար Մոհամմադ Մոխբերը: Տեղեկությունը հայտնում է իրանական ISNA լրատվամիջոցը:
ՀՀ-ն ևս 6 ամսով երկարաձգել է ԵԱՏՄ-ից 3-րդ երկրներ հացահատիկի արտահանման արգելքը։ Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Զուշացնում ենք Հայաստանի Սահմանադրությունն ու օրենքները ոտնակոխ անող իշխանությանը և նրա բոլոր կամակատարներին, օրենքի ողջ խստությամբ պատասխանատվությունն անխուսափելի է: