
Ստոլտենբերգը Բրյուսելում հանդիպում կունենա Զելենսկու հետ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հունիսի 27-ին դաշինքի կենտրոնակայանում կընդունի Վլադիմիր Զելենսկիին` ԵՄ-ի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Բրյուսել կատարած նրա այցի ժամանակ:
Այս մասին հաղորդել են Հյուսիսատլանտյան դաշինքի մամուլի ծառայությունում։
«Հինգշաբթի օրը՝ հունիսի 27-ին, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Բրյուսելում գտնվող կենտրոնակայանում կընդունի Վլադիմիր Զելենսկիին»,- ասվում է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Հաղորդվում է նաև, որ նախնական ոչ մի միջոցառում ԶԼՄ-ների համար պլանավորված չէ։