Մեր տնտեսական անդորրը ոչինչ չի խաթարում: Ոչ հունվարի 2-ից Եվրասիական միությանն անդամակցելը: Ոչ հունվարյան հայտնի կեսամսյա արձակուրդներից հետո աշխատանքի գալը: Ոչ ներքին քաղաքական բուռն ու կայծակնային արագությամբ հանգուցալուծված իրադարձությունները:
Ո՞ւմ մտքով կանցներ, որ անցած շաբաթվա ամենահետաքրքիր տնտեսական տեղեկատվությունն ադրբեջանական էր լինելու: Արդեն մի շաբաթ է՝ մեր ԶԼՄ-ներն անդադրում տարածում են ադրբեջանական մանաթի գահավիժմանն առնչվող լուրերը: Տնտեսությամբ հետաքրքրվող ու չհետաքրքրվող ամեն մարդ գիտի, որ անցած շաբաթ ադրբեջանական վճարամիջոցն արժեզրկվեց:
Խառնակ օրեր էին: Հասարակությանը միայն ներքաղաքական գործընթացների լրատվությունն էր հետաքրքրում: Ու ճիշտ այդ պահին տնտեսական երկու լուր հրապարակվեց: Երկու և մեկը մեկից հետաքրքիր:
Կա կարևոր մի հանգամանք. փետրվարի 20-ի հանրահավաքն ավելի մարդաշատ ու նպատակային կարող է լինել, եթե Գագիկ Ծառուկյանը հայտարարի, թե իշխանափոխությունից հետո որևէ պաշտոն չի զբաղեցնելու:
Փողերի վերաբաշխման թեման այս հակամարտության մեջ առանցքային է: Ծառուկյանն էլ ակնարկեց, որ իշխանափոխությունից հետո բյուջե է վերադարձնելու երկու-երեք իշխանավորի կողմից գողացած միլիարդավոր դոլարները: Այս դեպքում, շատ էական կլիներ լսել այդ 2-3-ի անունը:
2015-ին շաքարավազը Հայաստանում թանկացել է 10,8 տոկոսով՝ նախորդ ամսվա նկատմամբ: Թանկացել են նաև Ռուսաստանից ներմուծվող հնդկացորենը, ոսպը, մակարոնը և այլն: Գնաճի այս ցատկոտումները, իհարկե, կարելի է բացատրել ՌԴ ռուբլու արժեզրկմամբ: Կարելին՝ կարելի է, բայց ճիշտ չի լինի:
Գյումրեցիների դեպքում իշխանությունների մտավախությունն արդարացված էր. նրանք կգնային մինչև վերջ: Մայրաքաղաքում առայժմ համաժողովրդական ամուլ շարժումների նոր փուլ է սպասվում: Դրանց հեգնանքով է արձագանքում անգամ Գալուստ Սահակյանը:
Մեր տնտեսական օրենսդրության պատմությունը հերթական տարօրինակ փաստն արձանագրեց: Շատ տարօրինակ: Խորհրդարանը քվեարկությամբ ևս վեց ամսով հետաձգեց «Շրջանառության հարկի մասին» օրենքը:
Երբ Հայաստանում որևէ շարժում է ձևավորվում՝ քաղաքացիական, քաղաքական, սոցիալական, անմիջապես մեջտեղ է նետվում ամենափորձված «ճշմարտությունը». «Այնպես մի արեք, որ ապակայունացնեք երկրի՝ առանց այդ էլ անկայուն վիճակը: Թշնամին դրան է սպասում»:
«Ցեղասպանության 100-ամյա տարելիցը մի կարևոր հանգրվան է», «հայրենի սրբազան ժառանգություն» տիպի մտքերն արդեն մահու չափ ձանձրացրել են: Կոնկրե՛տ: Ի՞նչ ենք ակնկալում Ցեղասպանության ճանաչումից: Հողե՞ր: Բարոյական հատուցո՞ւմ, այսինքն՝ ներողությո՞ւն: Գուցե Ֆինանսական փոխհատուցո՞ւմ:
Մեր քաղաքական իշխանությունները կարծես թե երբեք չեն փորձել Հայոց մեծ եղեռնը ներկայացնել համաշխարհային պատմության կոնտեքստում: Մինչդեռ, այն Առաջին համաշխարհային կոչված ողբերգության ամենասահմռկեցուցիչ էջն է: Բայց մենք այն շարունակում ենք դիտարկել ու աշխարհին ներկայացնել՝ որպես միայն մեզ վերաբերող ողբերգություն:
Վարդան Պետրոսյանի դեպքում էական է նրա հեղինակության հետ խաղալ, ինչը, ի զարմանս դատավորի և մեղադրող կողմի, ոչ մի կերպ տեղի չի ունենում: Դատարանին պետք է Վարդան Պետրոսյանին նվաստացնել, հյուծել: Ինչո՞ւ:
Պետությունը պետք է աշխատի այլ ուղղությամբ՝ երկրում արդարություն հաստատելու, քաղաքացիներին արժանապատիվ ապրելու հնարավորություն տալու, 65 միլիոն դրամը և շատ այլ միլիոններ անհեթեթությունների վրա չմսխելու ուղղությամբ: Իսկ հայրենիքի հանդեպ սերը թողնի մեզ: Անկեղծ ասած՝ պետությունը մեզ խանգարում է սիրել հայրենիքը:
Մեր տնտեսությունը հունվարյան թմբիրից դուրս չի եկել: Ու ընդհանրապես տնտեսական տեղեկատվությունն առայժմ շարունակում է մնալ հետին պլանում: Մինչդեռ արտերկրում բոլորովին այլ պատկեր է:
Փոքրիկ Սերյոժան բոլորիս համար ինչ-որ շատ անորոշ, անհավանական հաղթանակի հույս էր:
«Չեմ բացառում, որ Հայաստանի իշխանությունները վստահ չեն, որ կկարողանան ապահովել հանցագործի անվտանգությունը հայկական բանտում, ուստի նախընտրելի են համարում, որ մարդասպանի անձնական անվտանգության համար պատասխանատվությունը ստանձնի ռուսական զինվորական հրամանատարությունը՝ պայմանով, որ Պերմյակովը մնա Հայաստանի տարածքում»,- ասում է Արման Մելիքյանը:
Ծաղկուն այս ընտանիքի սպանության օրը Հայաստանում սուգ չհայտարարվեց, որ ռուս պաշտոնյաները հանկարծ չմտածեն, թե Հայաստանն ինքնիշխան պետություն է, կարող է վշտանալ իր քաղաքացիների սպանությունից ու դրանով անուղղակիորեն նեղացնել ռուսներին:
Պետությունը շահագրգռված է, որ այս մարդիկ մահանան՝ փոխհատուցումը չստացած, քանի որ, խոշոր հաշվով, տարեց թոշակառուները պետության համար բեռ են:
Տնտեսական թեմաներով գրող լրագրողներին հիմա միայն մեկ հարց են տալիս՝ «Լավ, ի՞նչ են ասում, բա ի՞նչ է լինելու»
Բոլորը պետական այրեր են՝ կոչված Հայաստանի Հանրապետություն անունով պետության ներքին ու արտաքին գործերը, ֆինանսները, տնտեսությունը կառավարելու: Բայց ի՞նչ են անում իրականում:
Մեր առաջին նախատոնական օրերն են, երբ հեռուստաեթերը հեղեղված չէ կենցաղային տեխնիկայի ու բազում այլ ապրանքների գովազդներով: Նախատոնական «աննախադեպ առաջարկների» ու «ակցիաների» գովազդով: Ոչ ոք ոչինչ չի առաջարկում: Ոչ ոք ստույգ չգիտի նույնիսկ բոլորի սիրելի խոզի բդի մեկ կիլոգրամի արժեքը, որովհետև դա էլ է շաղկապվել տարադրամին:
Առջևում բոլորիս սպասում են տոնական անմոռանալի արձակուրդներ՝ ամբողջ 12 օր: Դրանք անմոռանալի կլինեին, եթե մեր քաղաքացիներն այն անցկացնեին եվրոպական որևէ երկրում կամ տաք Դուբայում: Սակայն իշխանությունները կարող են վստահ խոստանալ, որ այս Ամանորը, իրենց պարգևած հանգստյան օրերն իրո՛ք անմոռանալի կլինեն:
Ֆեյսբուքը միասնության իլյուզիա է ստեղծել, իսկ իրականում դու տանը միայնակ ես: Միայնակ ես նաև շքամուտքում, ուր քո վրա հարձակվում են: Միայնակ ես նվաստանալուց ու ծեծվելուց հետո:
Ազգս դժվար ու դանդաղ է մտնում ամանորյա առևտրի կածան: Խանութներում ու տոնավաճառներում դեռ իրարանցում չկա: Պատճառը հավանաբար դրամի կտրուկ արժեզրկումն է ու դրան ուղեկցող գնաճը: Մարդիկ դեռ հույս ունեն, որ փոխարժեքի ցուցանիշերը կկարգավորվեն, ու գնանկում կլինի:
Մարդիկ, ովքեր չեն խաբում, որպես կանոն՝ երդվելու անհրաժեշտություն էլ չունեն: Ի՞նչն է մարդուն ստիպում երդվել: Թերևս` մտավախությունը, թե իրեն չեն հավատա: Հայաստանում բոլորը խոսքի մեջ երդվում են, թեև ամենևին պարտադիր չէ: Սակայն կա նաև երդման պարտադիր ծես:
Մարդը կա՛մ ազնիվ է, կա՛մ անազնիվ: Եթե նա լրացուցիչ վարձատրության անհրաժեշտություն է տեսնում՝ սրիկա չլինելու համար, սա այլ պատմություն է:
Ամենատարօրինակը պատրիարքական նամակի բառապաշարն է: Այն ամենամեղմ բնութագրմամբ որևէ կերպ վայել չէ մտավորականին, առավել ևս՝ բարձրաստիճան հոգևորականին: Իսկ իրականում նամակը քրեականի բառամթերքով է ձևակերպված:
Համաշխարհային նավթային կրքերը` որքան տարօրինակ, նույնքան բնականոն զարգացում ստացան Հայաստանում: Դրանք ոտքի տակ առան ազգային դրամի փոխարժեքը: Առան ու մի լավ տրորեցին:
Խուճապի փոխարեն` պետք է հզոր կամքի դրսևորում ցուցաբերվի, այնպիսին, որ թույլ չտրվի, որ այս երկիրը, այս անկախությունը, այս նոր ստեղծված դրամը որևէ ձևով վտանգվի կամ օգտագործվի այլ նպատակների համար
2015թ. մեզ սպասվում են բավական բարդ տնտեսական մարտահրավերներ, որոնք ունենալու են լուրջ բացասական հետևանքներ: