Հոկտեմբերի 3-ին Սիրիայի տարածքից ռուսական «ՄիԳ 29» կործանիչը խախտեց Թուրքիայի պետական սահմանը: Ռուսական կործանիչը Թուրքիայի օդային տարածքում գտնվել էր չորս րոպե 30 վայրկյան: Թուրքական օդուժն անմիջապես արձագանքել էր` ռուսական ինքնաթիռի պատճառով օդ էին բարձրացել երկու F 16-եր:
Վերջին տարիներին բյուջետային քննարկումների նկատմամբ համարյա կատարելության ձգտող անտարբերություն է տիրում: Հասարակությանն ու լրատվամիջոցներին կառավարությունում ընթացող քննարկումները չեն հետաքրքրում: Մի փոքր այլ է խորհրդարանական քննարկումների պարագան:
Փորձե՞լ եք կարդալ վերջին օրերի տնտեսական լուրերը։ Ավելի չարագուշակ բան հորինելը դժվար է։ Միայն վերնագրերի ընթերցումը կհուսահատեցնի ամենալավատես մարդուն։ «Խաղողագործները փակել են մայրուղին», «Ֆերմերները խաղողը թափել են մայրուղու վրա», «Կրկին ճանապարհ են փակել», «Գյուղացիները չեն հավատում», «Չորս օր է` գործարանի դիմաց բեռնատարի մեջ ենք քնում»։
Հայ հեռուստադիտողը հարկավ գիտի, որ վերնագիրը հեռուստագովազդից է։ Գովազդում այդ նախադասությունը հեռախոսով ասում է «տատիկը» ու հետո գոռում` «ջան, ջան»։ Բայց ամեն ինչ ավելի վաղ էր սկսվել։ Գովազդից վաղ։ 1990-ականների երկրորդ կեսին ինչ-որ հասարակական կազմակերպություններ ու միջազգային կառույցներ մեր երկրում սկսեցին զբաղվել ընտանիքի պլանավորման խնդիրներով։ Վիրավորական էր, կամ պարզապես մենք իզուր վիրավորվեցինք։
Ամոթ է: Ավելին` խայտառակություն է: Քաղաքական ուժերը քափուքրտինք կտրած` Սահմանադրական բարեփոխումներ են քննարկում: «Ո՛չ»-ի, կարծեմ, երկու ճակատ են ձևավորել ընդդիմադիր քաղաքական ուժերը: Երկու՝ իրարից անկախ ճակատ:
Սեպտեմբերը կես ընկավ, բայց դեռ շարունակում ենք տառապել ու խոսել շոգերից: Լավ էր՝ խորհրդարանը սկսեց աշնանային նստաշրջանը: Սահմանադրության բարեփոխումների քննարկումներով սկսեց: Ու բուռն սկսեց: Պատգամավորական քննարկումների բառապաշարը, տղայական գզվռտոցները շեղեցին բոլորիս:
Աշունն ալարկոտ սկսվեց։ Գայթակղությունը մեծ է` ամեն ինչ շոգերի վրա բարդել։ Կառավարության անդամների մի մասն այս գործում ահագին հմտացել է։ Գյուղնախարարը, օրինակ, իր ոլորտի բոլոր բարդությունները հենց աննախադեպ շոգ եղանակով էլ բացատրեց։
Սեպտեմբերը պարտադրող ամիս է։ Մեր բարձրաստիճան պաշտոնյաների մեծ մասը (ներառյալ` մարզպետներ ու քաղաքապետեր) սեպտեմբերի 1-ին պարտադիր դպրոց է գնում։ Անկախ իրենց կամքից, իհարկե։ Պաշտոնն է պարտադրում դպրոց գնալ։ Պարտադրում է նաև թաքցնել իրենց անձնական կարծիքը կրթության ու դպրոցի մասին։
Օգոստոսյան այս օրերին մեր ներքին շուկայում արձանագրված ցնցումը համընկավ համաշխարհայինի հետ: Շաբաթվա սկզբից միջազգային բոլոր բորսաներում գնանկում է: Բորսայական ակտիվության ցուցանիշները տխուր պատկեր են արձանագրում:
Բոլորը տառապում են: Պատճառն աննախադեպ կամ, պոետի բառերով ասած՝ անտանելի շոգն է, որ արդեն մոտ երկու ամիս հանգիստ չի տալիս: Երկրի կյանքում տեղի ունեցող ոչ մի փաստ անհրաժեշտ ուշադրության չի արժանանում:
Օգոստոսի 1-ն ահագին բան հանեց ջրի երես: Առաջին դեպքը չէր, որ Սակագնային հանրահայտ հանձնաժողովի կողմից հերթական սակագինն էր բարձրացվել: Եթե հիշում եք, օգոստոսի 1-ից բնակչության համար էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացվել էր 7 դրամով:
Մեր հարևան երկիրը ցնծում է: Իրանցիները վստահ են, որ իրենց հաջողվեց Արևմուտքին, ավելի ճիշտ ասած` «Վեցյակի» երկրներին համոզել:
Տեսաք, չէ՞: ՀԷՑ-ը 60 մլն դրամով տուգանվեց: Հերոսական գործառույթն իրականացվեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում: Էդ հլը հեչ, նույն տեղում ՀԷՑ-ին պարտադրեցին 2015թ. մնացած ամիսների ընթացքում 8 մլրդ 588 մլն դրամի չափով ներդրումներ կատարել:
Հունաստանը կրկին եվրոպական գործընթացների կիզակետում է։ Հունիսի 30-ին հույները պարտավոր էին վերադարձնել նախկինում վերցված պարտքի հերթական չափաբաժինը` 1 միլիարդ 540 մլն եվրոյի չափով։ Հրաժարվեցին։
Խորհրդարանական ընդդիմությունը հաջողեց օրենքի նախագիծ տապալել։ Այն էլ ի՜նչ նախագիծ։ Կառավարությունն ամռան տապին արտահերթ նիստ էր հրավիրել։ Հրավիրել ու ուզում էր կարգավորել գիտական ու գիտատեխնիկական գործունեության ոլորտը։ Ոչ իշխանական պատգամավորները չթույլատրեցին։ Մինչդեռ օրենքի նախագիծն արդեն խորհրդարանական մի ընթերցում անցել էր։ Բավական տարօրինակ նախագիծ էր։
Հեքիաթը կայացավ։ Ափսոս վերջում երեք խնձոր չընկավ։ Երևի ոչ մեկիս չէր հասնում։ Ո՛չ սեփականատիրոջը, ո՛չ իշխանություններին` իրենց հարազատ Սակագնային հանձնաժողովի հետ, ոչ էլ մեզ` պարզ սպառողներիս։
Որոտանի համալիրը ՀՀ վերջին խոշոր սեփականությունն էր, և, երբ 2013թ. նոյեմբերի 21-ին կառավարությունը որոշում ընդունեց այն սեփականաշնորհել ամերիկյան ընկերության, տարօրինակ էր: Տարօրինակ, բայց հուսադրող: Վերջապես մեր էներգետիկ համակարգում դիվերսիֆիկացիայի նման մի բան կատարվեց:
Չինական հանրահայտ անեծքը «մաղթում է» ապրել բարեփոխումների դարաշրջանում: Այս իմաստով բոլորս «անիծված» ենք: Հեռավոր 1985-ից պարբերաբար բարեփոխումների շրջանում ենք: Ու վերջը չի երևում: Նույնը կարելի է պնդել այս տարվա դպրոցական շրջանավարտների մասին:
«Ինչո՞ւ հնարավոր չէ բարձրացնել գազալցակայանների աշխատանքի անվտանգությունը» հարցը մեկ պատասխան ունի: Ընդամենը մեկ պատասխան, բայց` հնարավոր բոլոր տրամաբանական հետևանքներով: Գազալցակայանները բավական թանկարժեք սեփականություն են, ու այն կարելի է համարել խոշոր բիզնես:
Աղբահանությունն ու աղբի վերամշակման թեմաները դարձել են մեր հասարակական կյանքի պարբերական ուղեկիցները: Էներգետիկ ճգնաժամի տարիներին մամուլում պարբերաբար հայտնվում էին Երևանի հիմնական աղբավայրից գազի կորզման ծրագրեր:
Ամենամռայլ սպասումներն իրականացան: ՀԷՑ-ը դիմեց սակագների ավելացման պահանջով: Եթե ՀԾԿՀ-ն դակի ավանդական դարձող դիմում-պահանջը, էլեկտրաէներգիայի նոր սակագները մինչև տարեվերջ կսնանկացնեն թե՛ տնտեսությունը, թե՛ բնակչությանը:
Նոր սերունդը նրան հիմնականում ճանաչում է` որպես քաղաքական գործիչ: Նախորդ գումարման ԱԺ-ում նա «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ էր: 73-ամյա կնոջ ձերբակալությունը երիտասարդների համար տարօրինակության աստիճան դաժանության դրսևորում է:
Խորհրդարանական քննարկումներում նորից էներգետիկայի ոլորտն է: Լուրերի ու իրադարձությունների տարափ է: Դրամի դեկտեմբերյան 15 տոկոսանոց արժեզրկումից հետո բոլորը հակված ու համակերպված էին: Սակագների աճն անխուսափելի էր թվում:
Հիմա արդեն, անկախ պետության պարագային` բոլորովին այլ պատմաքաղաքական իրավիճակում ենք: Հարյուրերորդ տարելիցը տարբերվում է մեկ կարևոր դրվագով ևս: Խոսքը Հայոց եղեռնի զոհերի սրբացման մասին է:
Էլեկտրաէներգիայի սակագնի աճն արդեն գարնանային ավանդույթ է դարձել: Այս գարունն էլ բացառություն չէ: Անկեղծ ասած, վստահ չեմ, թե Էներգետիկայի նախարարությունում և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում որևէ մեկը բերանացի կհիշի, թե վերջին անգամ երբ ու որքանով է թանկացել սակագինը: Այնինչ շատ ժամանակ չի անցել:
Գազի գնագոյացման հարցերով խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովը հասավ իր մուրազին: Նրանց աշխատանքն էլ ավարտվեց կամ կավարտվի այնպես, ինչպես վայել է բոլոր հեքիաթներին:
Այս շաբաթվա ամենաանսպասելի տնտեսական լուրի հեղինակը Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակն է: Հայաստանի տնտեսության հերթական վերլուծականը հրապարակելիս` գրասենյակը կանխատեսեց, որ 2020թ. կունենանք էլեկտրաէներգիայի դեֆիցիտ: 90-ականների էներգետիկ ճգնաժամի հիշողություններից դեռևս չձերբազատվածներիս համար սա սարսափելի կանխատեսում է:
Ակնհայտ է, որ աշխատավարձերի աճն ամբողջությամբ կլանել է դրամի արժեզրկման գործընթացը: Պարզ ասած, անգամ աշխատավարձերի աճի պարագային բնակչությունն ավելի է աղքատացել: Իսկ դա պարզ նկատելի է առևտրի ոլորտի կրճատման ցուցանիշով:
Վերջին տարիների ամենաառեղծվածային ու հակասական պատմությունը, հարկավ, հանրահայտ «Նաիրիտին» է վերաբերում: Գիտաարտադրական այս հսկան շատ ինքնատիպ ու տարօրինակ մեթոդով է վրեժ լուծում: Հիմա քչերն են հիշում, որ 1988-ի ազգային զարթոնքը սկսվեց «Նաիրիտը եղեռն է» ցուցապաստառ-կարգախոսերուվ: Հավանաբար, ոչ ոք չի էլ հիշում, թե ինչպես էր մեր պատգամավորներին ԽՍՀՄ տվյալ պահի վարչապետ Նիկոլայ Ռիժկովը լացակումած պաղատում` չփակել այդ ձեռնարկությունը:
Այս շաբաթվա ամենակարևոր տնտեսական իրադարձությունը, հարկավ, այն էր, որ կառավարությունը պատրաստվում է եվրոբոնդեր թողարկել: Նման քայլի հնարավորության մասին պաշտոնապես հայտարարվել էր հունվարի 30-ին: Բայց կառավարության վերջին նիստից ակնհայտ դարձավ, որ կառավարությունն արդեն դուրս է եկել վերջնագիծ, և եվրոբոնդերի թողարկմանը շատ սպասել պետք չէ: