Ինդոնեզիայում Թուրքիայի դեսպան Թալիփ Քյուչուքջանն անդրադարձել է թուրք-ինդոնեզիական հարաբերություններին։ Ըստ նրա՝ երկու երկրների հարաբերությունները հիմնված են ամուր և ուժեղ հիմքերի վրա և նշել, որ 2025-ին լրանում է Թուրքիայի և Ինդոնեզիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 75- ամյակը։
Միջատների ու սողունների խայթոցները մի շարք դեպքերում կարող են ալերգիաների, թունավորումների, և որոշ դեպքերում՝ որոշակի հիվանդությունների առաջացման պատճառ դառնալ։
Գերմանիայի Ինտերպոլի կողմից հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում
Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ Վարչական դատարանի աշխատակիցները գործադուլ են անում, և պատճառը վերջիններիս ստացած աղետալի ցածր աշխատավարձն է՝ անմարդկային ծանրաբեռնվածության պայմաններում:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 25-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Կոմիտասի, Փափազյան, Հր.Քոչարի, Հր. Քոչարի 1-ին նրբանցքի, Բաղրամյան պողոտայի 4-րդ նրբանցքի, Արծրունու, Վաղարշյան, Կասյան, Հակոբյան, Գյուլբենկյան փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
Նշվում է, որ «Ոսկե ծիրան»-ն այս տարի առանձնահատուկ անդրադարձ կկատարի երկու մեծությունների՝ Շառլ Ազնավուրի և Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյաններին:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Մերձմոսկովյան Ֆրյազինո քաղաքի վարչական շենքում բռնկված հրդեհը, նախնական տվյալներով, ութ մարդու կյանք է խլել։ Ինչպես փոխանցում է Интерфакс-ը, վկայակոչելով արտակարգ իրավիճակների ծառայություններ:
Հունիսի 22-ին Քննչական կոմիտեի հատուկջոկատային դիմակավորված ծառայողները Հայաստանում Արցախի ներկայացուցչության դարպասներն էին կոտրում՝ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին սպասարկող՝ բակում կայանած մեքենան տարածքից հեռացնելու համար։
Ամերիկայի Միացյալ Նահանգները Վրաստանին հրավիրել է մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, որը կանցկացվի հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում։
Վարչապետի աշխատակազմի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, որի նշանակումից հետո Սփյուռքի տարբեր շրջանակներ ահազանգում էին Հայաստան-Սփյուռք կապերի վատթարացման և Սփյուռքում պառակտումների մասին, այս օրերին լծվել էր ոստիկանության հունիսի 12-ի պահվածքն արդարացնելու գործին։
Պետք է ջանքեր գործադրել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների համար և լուծել ուկրաինական ճգնաժամը:
71-ամյա տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Վեդիի քննչական բաժին:
168.am-ի հետ զրույցում օկուպացված Արցախի փաստաբանների պալատի անդամ, Դավիթ Սարգսյանի շահերի պաշտպան Ռոման Երիցյանն ասաց, որ Վերաքննիչ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Դավիթ Սարգսյանի կալանքի որոշումը, խոսքը վերաբերում է 20 օրով կալանքին։
Զավեն պատրիարքը նամակում նշում է՝ 7-8 ամիսների ընթացքում զոհերի թիվն արդեն հասել է 1 միլիոնի
Հունաստանի պաշտպանութան նախարար Նիկոս Դենդիասն անդրադարձել է թուրք-հունական հարաբերություններին։ Նա մասնավորապես մեկնաբանել է Աթենքի և Անկարայի միջև շարունակվող հարաբերությունների բարելավման գործընթացը։
Ժամը 19:10-ի սահամներում Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի Ստեփանավանի թունել չհասած հատվածում բախվել են «Opel Zafira» և «ՎԱԶ 2109» մակնիշի ավտոմեքենաները:
Նախագահը հավելել է, որ հասկանում է նրանց, ովքեր վախենում են, որ հակամարտությունը կտարածվի Ֆրանսիայի վրա:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հունիսի 15-ին Սյունիքի մարզում Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանին մի նոր առաջարկ էր արել՝ ձևավորել հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության երկկողմ մեխանիզմ:
Երուսաղեմի պատրիարքարանի արխիվի շուրջ միշտ եղել է պայքար․ թուրքերը փորձել են ձեռք գցել․ Մարուքյան
2024 թվականի հունիսի 21-ին քաղաքացին հաղորդում է ներկայացրել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 11։15-11։20-նն ընկած ժամանակահատվածում, Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայում գտնվող «SAS» սուպերմարկետի դիմաց անհայտ քաղաքացին վիճաբանել է իր և եղբոր հետ, որի ընթացքում մահակով հարվածներ է հասցրել իրենց, և եղբայրը գտնվում է անգիտակից վիճակում։
Կատարվում է նախաքննություն:
Այսօր տեղի է ունեցել «Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության տեղեկագիր մատյան. Երուսաղեմի Հայոց պատրիարքարան» գրքի շնորհանդեսը՝ հեղինակությամբ Լուսինե Սահակյանի, Անի Ոսկանյանի, Անի Սարգսյանի։
Հունիսի 24-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն ամառային զորակոչի մեկնարկի կապակցությամբ այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան:
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Պաղեստինի Պետության վարչապետ, արտաքին գործերի և սփյուռքի նախարար Մոհամմեդ Մուստաֆայի հետ։
Երբ Փաշինյանն ասում է, թե դեռևս պետք է պարզվի՝ այս կամ այն տարածքը հայկակա՞ն է, թե՞ ադրբեջանական, դա նշանակում է՝ Ալիևն ինքը կորոշի՝ տարածքն ումն է։
Մոսկովայի մարզի Ֆրյազինո քաղաքում այրվել է «Պլատան» գիտահետազոտական ինստիտուտը։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է արտակարգ ծառայությունների ներկայացուցիչը։
Հունիսի 24-ին, ժամը 07։34-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Հորբատեղ գյուղի 9-րդ փողոցում տեղի է ունեցել սողանք, ճանապարհը փակվել է։
Ադրբեջանն ու Հայաստանն ավելի քան երբևէ մոտ են խաղաղության պայմանագրի կնքմանը: