Կան միջազգային ապացուցողական տվյալներ, որ երկարատև դպրոցական կրթությունը դրական է ազդում տնտեսության և անձի բարեկեցության վրա։ Բայց այդ արդյունքներն իրական են դառնում միայն խելամիտ իրականացման դեպքում։ Կրթության մեջ լավ մտադրությունները բավարար չեն հաջողության հասնելու համար։
Վերջերս Երևանի բանուկ բուհական հատվածներից մեկում իրար կողք կողքի գործում էին կուրսային-դիպլոմայինների վաճառքի կետ, սուրճի վաճառքի կետ, բուքմեյքերական գրասենյակ, և դրանց կողքին բացվեց գրախանութ։ Գրախանութը մի քանի ամիս աշխատելուց հետո փակվեց։ Այս օրինակը շատ բան է ասում մեր կրթական համակարգի վիճակի մասին։
Ծնողներից շատերը կարծում են, որ երկվորյակ երեխաներին ամբողջովին նույն պայմաններում դաստիարակելը երկվորյակների արտաքին նմանության բնական հետևանքն է:
Բուհերում բազմաթիվ թափուր տեղերի առկայությունը վերջին մեկ շաբաթվա գլխավոր նորություններից էր։ Բայց իրականում այն նորություն չէ, քանի որ դեռևս 2006 թվականին հայտնի էր, որ 2017, և հատկապես՝ 2018 թվականներին դիմորդների թիվն էապես նվազելու է։
Ոչ ոք դիմացինին պարտական չէ: Մարդ կարող է անհատույց օգնել բոլոր նրանց, ովքեր ունեն իր օգնության կարիքը: Որպեսզի դառնա ավելի բարի, պետք է լինի ուժեղ, իսկ ուժեղ լինելու համար պետք է հավատա, որ ի զորու է ամեն ինչի: Բայց ուրիշներին օգնելու մեծ ցանկության հետ մեկտեղ՝ պետք է կարողանա ճիշտ ժամանակին ասել՝ ՈՉ:
ինչո՞ւ չի զարգանում քննական և ստեղծագործական մտածողության վրա հիմնված մոտեցումը Հայաստանի կրթական համակարգում։ Մանավանդ, Հայաստանի կրթության ոլորտի տարբեր մակարդակի ղեկավարներ հաճախ են ասում, որ իրենք ուզում են, որ իրենց աշխատողները ստեղծագործաբար մոտենան աշխատանքին, նոր գաղափարներ առաջարկեն, ակտիվ լինեն, բայց աշխատողները պասիվ են, անտարբեր։
Մեր օրերում կյանքը հեղեղված և պլանավորված է հեռուստատեսության գոյությամբ: Այն ներկայացնում է տարբեր հաղորդումներ, ֆիլմեր, որոնք տիպիկ սոցիալական դերերի կլոններ են և աղճատում են նոր կյանք մտնող և դեռ չհասունացած սոցիալական կողմնորոշման տեր դեռահասի պատկերացումները:
Հասուն լինելու համար մարդ պետք է ունենա մանկություն: Մանուկ լինելով ենք աստիճանաբար մեծանում: Ուստի եկեք չխլենք երեխաներից իրենց մաՆկությունը՝ համապատասխանեցնելով ինչ-որ սուտ, հնարածին պահանջների: Դուք ինքներդ ստեղծեք այն իրականությունը, որում կապրեք ձեր փոքրիկի հետ ներդաշնակ:
Հայաստանի էներգահամակարգի զարգացման ուղղությունների մասին զրույցները շարունակում են մնալ քաղաքական հարթության մեջ: Նույնիսկ ոլորտի փորձագետների վերլուծություններում գերական աշխարհաքաղաքական միտումներն են: Կարճ ասած, Հայաստանի էներգետիկ համակարգում ներդրումների ամերիկյան խոստումները դիտարկվում են՝ զուտ որպես Ռուսաստանին հակադրվելու փորձ:
Մենք ոչ մի կերպ չենք հասկանում, որ կրթությանը գումար հատկացնելը ծախս չէ, այլ ներդրում է։ Քանի որ երեկ կրթության ոլորտում ներդրում չես արել, այսօր չունես զարգացած տնտեսություն։ Եթե այսօր էլ ներդրում չանես, վաղը նույնպես չես ունենա տնտեսությունը զարգացնող որակյալ աշխատուժ, և այդպես շարունակ։
Տիբեթյան իմաստունները մշակել են երեխայի հետ վարվելու, դաստիարակող, միաժամանակ՝ նրա ինքնությունը չնսեմացնող մի մեթոդ, որի հիմնական կարգախոսն է՝ պատժի բացակայությունը՝ թե՛ մարմնական, թե՛ բարոյական տեսանկյունից:
Կարևորն այն չէ, որ երեխան ունենա շատ խաղալիքներ, կարևորն այն է, որ երեխան, ունենալով նույնիսկ մեկ, բայց ճիշտ խաղալիք, գրանցի զարգացում և մեկ քայլ առաջ գնա դրա շնորհիվ:
Չգիտես ինչու՝ էներգետիկ ոլորտում էլ մենք գերադասում ենք հարցերը քննարկել զուտ քաղաքական (ավելի ճիշտ՝ աշխարհաքաղաքական) տեսանկյունից: Տխուր է, բայց մեզ փորձում են համոզել, որ սեփական երկրի էներգահամակարգի զարգացումը համարյա աշխարհաքաղաքական կամ տիեզերամասշտաբ խնդիր է:
Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հարցազրույցներից մեկում հայտարարել էր, որ Հայաստանում դպրոցի տնօրենը պետք է լինի հանրային դեմք, որպեսզի կարողանա դիմանալ տարատեսակ ճնշումներին։
Կինը, ով կասկածում է իր մայրական ունակություններին, հաճախ փորձում է սեփական կասկածները հաղթահարել ամեն ինչ ինքնուրույն անելու ձգտումով: Նա ուղղակի կամ անուղղակի կերպով մերժում է ցանկացած օգնության առաջարկ:
Մեր օրերում կատարյալ ծնող լինելու մղումով՝ ծնողներն ամեն բան անում են երեխայի փոխարեն՝ խոսում, խաղում, և այլն: Նման ծնողները հաճախ այցելում են հոգեբանին այն հարցով, որ իրենց երեխան երեք տարեկան է, սակայն դեռ չի խոսում, կամ ինչ-որ գործողություն չի կատարում:
Մեր էներգահամակարգում հնարավոր ներդրումների մասին քննարկումներում, քաղաքական բաղադրիչից զատ, հարկավոր է նաև հաշվի առնել բազում տեխնիկական խնդիրներ, որոնք քննարկման առանձին թեմա են: Բայց չգիտես ինչու՝ էներգահամակարգի զարգացման հեռանկարներից խոսում ենք բոլորս, բացի ոլորտի մասնագետներից:
Այսօր անպետքությունը մեզ սպառնում է, քանի որ, եթե նախկինում տեխնոլոգիաները հիմնականում կատարում էին ֆիզիկական աշխատանք, ապա ներկա տեխնոլոգիաներն արդեն հավակնում են փոխարինել նաև ինտելեկտուալ աշխատանքը։
Որքան էլ փորձենք ինքնուրույն կյանք վարել, միևնույն է, գալիս է մի պահ, երբ զգում ես այն բացը, այն տեղը, որը բնությունից հատկացված է որևէ մեկին, ով կլրացնի և կամբողջացնի քո գոյությունը:
Յուրաքանչյուր ծնող իրավունք ունի իր երեխային դաստիարակել, պատժել այնպես, ինչպես ինքն է ցանկանում: Սակայն, դրա հետ մեկտեղ, պետք է հիշել, որ յուրաքանչյուր ոք լույս աշխարհ է գալիս՝ ձևավորվելու, զարգանալու, ինքնաիրականացվելու, իր հետքը թողնելու և տեղը զիջելու:
Փաստորեն, գործող Սահմանադրությունը բոլոր իմաստներով գործունեության ծրագիրը համարում է պակաս կարևոր, քան պետական բյուջեի նախագիծը: Զուտ այս տեսանկյունից հասկանալի չէ այն բանավեճային խառնաշփոթը, որ ստեղծվել է կառավարության ներկայացրած փաստաթղթի շուրջ:
Այսօր Հայաստանի կրթության ոլորտի աշխատողների մոտ նկատելի է հոգնածություն բարեփոխումներից։ Առկա է խուլ դիմադրություն բարեփոխումների նկատմամբ։ Շարտրի տաճարի մասին մի պատմություն կա։ Երեք մարդ աշխատում են Շարտրի տաճարում և կատարում են նույն գործը։ Առաջինին հարցնում են, թե ինչ է անում։
Երբևէ մտածե՞լ եք, թե առօրյայում քանի սոցիալական դեր եք իրականացնում և քանի դիմակ կրում՝ սպասված փոխհարաբերությունների իրականացման համար:
Վախն անորոշություն է: Այն առաջանում է, երբ կա անհասկանալի իրավիճակ, որը մեր կառավարումից դուրս է: Սակայն, համաձայն հոգեբանական մեկնաբանության, յուրաքանչյուր վախի հիմքում ընկած է մահվան վախը:
Հայաստանում քննությունների շրջան է։ Քննաշրջանների ժամանակ միշտ խոսում են կոռուպցիայի մասին։ Բայց ոչ միշտ են սովորողները ցանկանում կոռուպցիոն ճանապարհով լուծել իրենց հարցերը։
Ժամանակն է հասկանալու, որ գիտելիքահեն տնտեսությունն ու ՏՏ ոլորտները, ցավոք, դեռ իրական ծավալներ չունեն մեր տնտեսության ոլորտում: Հարկավոր է, ի վերջո, հաշվի նստել փաստի հետ: 21-րդ դարի երկրորդ տասնամյակի ավարտին մեր երկրի ՀՆԱ-ում ամենամեծ մասնաբաժինն ունի գյուղատնտեսությունը:
Մասնագիտություն ընտրելիս՝ մարդիկ կարող են ուղղորդվել տարբեր պահանջներով: Դա կարող է պայմանավորված լինել ինչպես՝ անձի արժեքային համակարգով, այնպես էլ՝ ընտանիքի գաղափարախոսության ազդեցությամբ:
Ընտանիքը հզոր սոցիալականացման համակարգ է: Առաջին միջավայրը, որը երեխային հրամցնում է սոցիալական, արժեքային նորմեր: Երբեք մի զարմացեք, եթե ձեր երեխան վատ արարքներ է անում, ագրեսիվ է, ստում է:
Ինչպե՞ս պարզել՝ ո՞րն է կրթության համակարգի առավել օբյեկտիվ գնահատականը։ Եվ արդյո՞ք չափազանցված է այն տեսակետը, որ Հայաստանի կրթական համակարգը լավ վիճակում չէ։
Հասկանալի լինելու համար, թեստերում ներառված որոշ բառեր օգտագործելիս՝ կներկայացնեմ դրանց բացատրությունը: Նախապես ներողություն խնդրելով այն ընթերցողներից, ովքեր գիտեն այդ բառերի իմաստը, բնականաբար: