Կոմիում մարդատար գնացքի վթարի վայրում որոնողափրկարարական աշխատանքներն ավարտվել են
Կոմիում մարդատար գնացքի վթարի վայրում որոնողափրկարարական աշխատանքներն ավարտվել են:
Այս մասին հայտնել են Ռուսաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից։
Հունիսի 26–ին Վորկուտա-Նովոռոսիյսկ մարդատար գնացքի 9 վագոն ռելսերից դուրս էր եկել Կոմի տանող հատվածում: Կոմիի ղեկավար Վլադիմիր Ուիբայի խոսքով՝ գնացքում եղել է 195 ուղևոր և 20 երկաթուղային աշխատող։ Վերջին տվյալների համաձայն՝ զոհվել է 3, վիրավորվել՝ 10 մարդ։
Այսպիսով` Արտակարգ իրավիճակների նախարարությունն ավարտել է որոնողափրկարարական աշխատանքները միջադեպի վայրում: Վնասված երկաթուղու վերականգնման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են: