ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանի անդրադարձն իրեն վերագրվող նյութերին՝ Արմավիր ՔՀԿ-ից․
«Արժույթի միջազգային հիմնադրամը հերթական անգամ զուսպ, բայց իրականում բավականին կոշտ գնահատական է տալիս Հայաստանի գործող իշխանությունների տնտեսական քաղաքականությանը։ Այս անգամ Հիմնադրամը կոչ է արել նվազեցնել պետության մասնաբաժինը խոշոր ձեռնարկություններում, որոնց բաժնետոմսերը տարբեր սխեմաներով վերջին տարիներին փոխանցվել են կառավարությանը (Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ, ՎիվաՍել)։
Ըստ Սաուդյան Արաբիայի իշխանությունների՝ Մեքքայում ավելի քան 1,8 միլիոն ուխտավոր է մասնակցում հաջին, որոնցից 1,6 միլիոնը՝ արտասահմանից
Արամ Ա Վեհափառ Հայրապետը եզրափակել է Մայրավանքի հոգևոր լսարանի և Աստվածաշնչի սերտողությունները: Հայտնում են Կիլիկիայի կաթողիկոսությունից:
ՆԱՏՕ-ին անդամակցող 12 երկրների շուրջ հազար զինվորականների մասնակցությամբ զորավարժություններ են սկսել Լեհաստանում՝ Բալթիկ ծովի ափին: Այդ մասին հաղորդում է լեհական PAP լրատվական գործակալությունը։
Բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել ռուս-վիետնամական համապարփակ ռազմավարական գործընկերության հարցերի ողջ շրջանակը:
Գերմանիայի իշխող կոալիցիայում 2025 թվականի բյուջեի նախագծի շուրջ վեճերը սրվել են՝ պակասում է առնվազն 40 միլիարդ եվրո։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Այսօր` հունիսի 19-ին տեղի ունեցավ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հերթական հանդիպումը արցախահայության հետ: Այդ մասին հայտնում են ՀԱՍԵ Արցախի թեմից։
Պետգնումների էլեկտրոնային armeps համակարգում տեղադրված պայմանագրից տեղեկանում ենք՝ Տարածքային կառավարման նախարարությունը հրատապ մեկ անձ գնման ընթացակարգով թունելի պահպանման աշխատանքներ է պատվիրակել «Ճանապարհ» ՓԲԸ-ին։ Խոսքը Պուշկինի թունելի մասին է, որը գտնվում է Մ-3-ՀՀ սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ սահման միջպետական ավտոճանապարհին։
Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության երկրորդ տուրում A խմբում հանդես եկող Գերմանիայի ընտրանին մրցեց Հունգարիայի հետ:
Հունիսի 12-ին, երբ Ազգային ժողովում (ԱԺ) նիստ էր ընթանում, Բաղրամյան պողոտայում և հատկապես՝ Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում մարդիկ խաղաղ անհնազանդության ակցիա էին իրականացնում՝ ի դեպ, իրացնելով իրենց սահմանադրական իրավունքը: Այս հանգամանքը, սակայն, որևէ կերպ չկաշկանդեց ԱԺ շենքում գտնվող Նիկոլ Փաշինյանին, ով նախ ընկավ հիստերիկ նոպաների մեջ, ապա արեց այնպիսի թափանցիկ ակնարկներ դրսում գտնվող ոստիկանական ուժերի համար, որ վերջիններս հասկացան՝ կանաչ լույսը վառված է, պետք է ջարդել:
Հունիսի 20-ին Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կլինի Վիլնյուսում։
Հունիսի 11-ից մեկնարկել է բուհերի ընդունելության 2024 թվականի միասնական քննությունների հիմնական փուլը։ Քննական առաջին օրը, «Քիմիա»-ից բացի, դիմորդները քննություն են հանձնել «Ռուսաց լեզու» առարկայից։
Փաշինյանը Վարդան Կոստանյանին 2024 թվականի հուլիսի 2-ից նշանակել Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության առևտրական կցորդ` 3 տարի ժամկետով։ Այս մասին ոսրոշումը Փաշինյանը ստորագրել է այսօր:
Թեհրանում անվտանգության հարցերով ռուս-իրանական Խորհրդակցություններն են անցկացվել, հայտնել է РИА Новости-ն՝ վկայակոչելով ՌԴ Անվտանգության խորհրդի մամուլի ծառայությանը։
ՌԴ նախագահը հունիսի 18-ին երկօրյա այցով ժամանել է Հյուսիսային Կորեա։ Այսօր՝ հունիսի 19-ին, երկու երկրների ղեկավարները բանակցություններ են վարել և գրեթե երկու ժամ դեմ առ դեմ զրուցել։ Հանդիպման արդյունքում երկու երկրների միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր է ստորագրվել։
«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունումը սառեցրել է Վրաստանի ինտեգրումը Եվրամիությանը, Interpress-ին տված հարցազրույցում հայտարարել է Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Գերչինսկին։
Աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիայի հավաքականի 25-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն Ինստագրամում արած գրառումով ակնարկել է, որ կմասնակցի Նիդերլանդների թիմի դեմ Եվրո-2024-ի խմբային փուլի երկրորդ տուրի հանդիպմանը։
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Թուրքիայի գծով զեկուցող Ստեֆան Շենաքն անդրադարձել է Թուրքիայում անազատության մեջ գտնվող ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշի և գործարար Օսման Քավալայի դատական պրոցեսներին:
Էս վերջերս ինձ մոտ հարց ծագեց՝ որ անընդհատ գրում ենք 10 մլն հայ, մի տեղ կա՞ էդ հայերի ցուցակը: Համոզված եմ, որ չկա: Այս մասին այսօր՝ հունիսի 19-ին, ՀՀ պետական կառավարման մարմիններում սփյուռքի մասնագետների ներգրավման «իԳործ» ծրագրի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ մենք ոչ միշտ ենք կարևորություն տալիս թվաբանությանը:
Այսօր Հայաստանում տեղի են ունենում խորքային փոփոխություններ, որոնք առաջին հերթին սոցիալ-հոգեբանական նշանակություն ունեն: Կարծում եմ, որ այդ փոփոխությունները տեղի են ունենում կամ ունենալու են նաև Սփյուռքում: Այս մասին այսօր՝ հունիսի 19-ին, ՀՀ պետական կառավարման մարմիններում սփյուռքի մասնագետների ներգրավման «իԳործ» ծրագրի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը: «Շատ կարևոր է, որ մենք այս փոփոխվող մտածողությունը […]
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը երեքշաբթի ժխտել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի մեղադրանքն, ըստ որի Վաշինգտոնը վերջին մի քանի ամիսների ընթացքում «մերժել է զենքի և զինամթերքի մատակարարումներն» իր մերձավոր դաշնակցին»։
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարճել է Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանի ընտանիքի անդամների վերաբերյալ վարչական վարույթը։ Գասպարյանի հոր և եղբոր՝ Մնացական և Ժորա Գասպարյանների վերաբերյալ ԿԿՀ-ն վարչական վարույթ էր հարուցել՝ նրանց կողմից հայտարարագիրն օրենքով սահմանված ժամկետում չներկայացնելու պատճառով։,
Եվրամիությունը և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են տարածել կողմերի միջև անվտանգության երկխոսության հինգերորդ նիստից հետո, հայտնել է ադրբեջանական АПА գործակալությունը։
«Ժողովրդավարություն և անվտանգություն» հասարակական կազմակերպության ղեկավար, քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը վստահեցնում է՝ Սյունիքում խոսելով Հայաստանից Ադրբեջանին տարածքներ հանձնելու հարցով հանրաքվե անցկացնելու մասին՝ Նիկոլ Փաշինյանը լուծելու է Ադրբեջանի նախագահի թելադրանքով իրեն պարտադրված մի շարք խնդիրներ:
Ռուսաստանը մտադիր է կասեցնել անդամակցությունը Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) խորհրդարանական վեհաժողովին և դադարեցնել վճարումներն այդ մարմնին;
Իրականում Ադրբեջանը մի երկիր է, որը շատ է Թուրքիային գցել իր ամենազգայուն խնդրի՝ Կիպրոսի հարցում։ Այդ մասին ես ամփոփ ներկայացրել եմ «Ակոս»-ում հրապարակված «Եթե գնա, Թուրքիան շատ կփնտրի Փաշինյանին» վերատառությամբ իմ վերջին հոդվածում։ Այնուամենայնիվ, ռացիոնալությունը միշտ հնարավոր չէ հասնել գաղափարական, առևտրային և պատմական պատճառներով:
Ինստիտուտների որակի խնդիրը պետք է, և կարող է գալ միմիայն դրանից հետո: Սայլը ձիուց առաջ կապելու դեպքում, քանդվելու են թե ինստիտուտները, թե ինքնությունը, և այդժամ փլուզվող ինստիտուտները հանրային մարտահրավեր են դառնալու ամենևին ոչ իբրև անարդյունավետ կամ խնդրահարույց իրենց որակով, այլ արդեն իբրև փլատակներ, որոնք չեն մաքրվելու երբեք, ըստ այդմ ոչ թե ճանապարհ բացելով դեպի ստեղծագործ ինքնիշխանություն, այլ հասարակության գոյությունը դատապարտելով փլատակներից ազատվելու «սիզիփոսյան աշխատանքի» ռեժիմի»:
Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որը մերժվել է, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։
Անգլիական Ուիլթշիր կոմսության ոստիկանությունը ձերբակալել է Just Stop Oil բնապահպանական շարժման երկու ակտիվիստներին, որոնք նարնջագույն ներկի փոշի են ցողել Սթոունհենջում: Այդ մասին նշված է կոմսության ոստիկանության կայքում: