Տվյալ օրենքի օգտին արտահայտվել է 217 պատգամավորից 132-ը, 11-ը դեմ է արտահայտվել, 9-ը ձեռնպահ է մնացել:
Այս տվյալները պատկանում են Իրաքի ՆԳՆ-ին, ՊՆ-ին ու Առողջապահության նախարարությանը:
2014թ.-ի հունվար-մարտ ամիսներին միջազգային ուղևորահոսքերի բացասական մնացորդը (հանրապետությունից մեկնումների թվի գերազանցումը հանրապետություն ժամանումների թվին) նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պակասել է 5.3 հազարով կամ 14.2 %-ով և կազմել -31.8 հազար մարդ: Ընդ որում՝ միայն ՀՀ քաղաքացիների բացասական մնացորդն ավելի շատ է պակասել՝ 7053-ով և կազմել 28477 մարդ:
Reuters-ի հաղորդմամբ`բախումները գրանցվել են Բեշիքթաշում եււ Շիշլիում:
Հայտնի հոգեբան Քերոլ Մորգանն իր ընթերցողներին երկու հարց է ուղղել` ի՞նչ էին ցանկանում դառնալ մանուկ հասակում եւ իրականացե՞լ է նրանց երազանքը: Բացասական պատասխան տված անձանց համար նա առանձնացրել է 13 նախանշան, ինչը վկայում է, որ կյանքն անիմաստ է անցնում:
Նիկոլայ Բաղդասարյանի խոսքով՝ առաջիկա դատական նիստին մասնակցելու են նաեւ Ֆրանսիայից հրավիրված փաստաբանները, որոնք նույնպես հնարավոր է դատարանին միջնորդություն ներկայացնեն դերասանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ:
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
2014թ. հունվար-մարտին գրանցված ամուսնությունների դեպքերը 2013թ. հունվար-մարտի համեմատ աճել են 3.3%-ով, իսկ ամուսնալուծության դեպքերը` 34.9%-ով:
Մարդու առողջության պահպանման համար բացառիկ նշանակություն ունի K2 վիտամինը, որն առաջանում է մարդու և կենդանիների աղիներում` բույսերի կանաչ զանգվածում պարունակվող K1 վիտամինից։ Այդ գործընթացի կայացման համար անհրաժեշտ է, որպեսզի աղիներում լինի որոշ քանակի ճարպ, քանի որ այդ վիտամինը լուծվում է միայն ճարպում, իսկ արյան մեջ շրջանառվում է ցածր և շատ ցածր խտություն ունեցող ճարպասպիտակուցների միջոցով, որոնք «տեղափոխում» են նաև խոլեստերինը։
Մայիս ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը Երևանում և մոտակա մարզերում կսկսվի մայիսի 3-ից, իսկ մնացած մարզերում` մայիսի 5-ից:
ՀՀ ՊՆ Վայոց Ձորի մարզում գտնվող N զորամասի սպայական անձնակազմը մեկնել է Արենի գյուղից դեպի սահմանամերձ տարածքում գտնվող Տանձիկ լիճ, քանի որ զորամասի սպաներից մեկը դուրս է եկել զորամասից դեպի այդ ուղղությամբ ու տևական ժամանակ է չկա:
Հայաստանի տնտեսական կյանքն իր հունով ընթանում է: Լրիվ ինքնուրույն ու հարահոս: Ոչ տնտեսական ներքին խնդիրներից ենք հասցնում գլուխ հանել, ոչ էլ, առավել ևս, արտաքին: Նոր կառավարությունն իր տնտեսական գործունեության ծրագիրը դեռ չի ներկայացրել:
Վերջապես որոշվել է, թե ով է, այնուամենայնիվ, ստանձնելու սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնը:
Ապրելակերպի փոփոխությունը կարող է դրական ազդեցություն ունենալ մի շարք ուռոլոգիական հիվանդությունների ընթացքի վրա` նպաստելով հիվանդության կանխարգելմանն ու հիվանդների վիճակի բարելավմանը: Ապրելակերպի փոփոխության օրինակներից են` չծխելը, ֆիզիկական ակտիվությունը, ալկոհոլի չափավոր օգտագործումը, հատուկ սննդակարգի պահպանումը և այլն:
Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` ապրիլի 30-ին, ժամը 08.15-ին, Արտաշատ քաղաքի Երևանյան փողոցի թիվ 7 շենքի մոտից հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1982 թ. ծնված Անահիտ Խ.-ն:
Պարզվում է` հավն ունի ստաբիլիզացիայի որոշակի մեխանիզմ, հավի մարմինն ինչպես էլ շարժես, նա գլուխը շատ կայուն է պահում: Եթե հավի գլխին տեսախցիկ ենք դնում, հանգիստ կարելի է մարել խոտորումները. ինքը մարմինը կշարժի, իսկ գլուխն անշարժ կմնա: Մեկ այլ օրինակ, եթե փուչիկը մի թեթև ջրով լցնենք, այն մոմի վրա չի պայթի: Կամ, ի՞նչ եք կարծում` վակուումում հեռախոսը կզանգի՞, թե՞ ոչ: Այս փորձի հիման վրա կարող ենք բացատրել, թե ինչ սկզբունքով է առաջանում ձայնը, և այլն:
Մարդկանց որովայնից վերցված ճարպային հյուսվածքների բջիջները վնասված և ցավի պատճառ հանդիսացող միջողնաշարային սկավառակների մեջ ներարկելու արդյունքում այսուհետև հնարավոր կլինի ազատվել մեջքի ցավերից: Գիտնականները պնդում են, որ գոտկատեղի հատվածում ճարպային կուտակումները հարուստ են ցողունային բջիջներով, որոնք կարող են տարբեր տեսակի հյուսվածքների վերածվել:
Վանաձորի քրեակատարողական հիմնարկում գտնվող 39 ամյա Արթուր Սմբատյանը արդեն երկու օր է՝ մեխել է ոտքերը:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մոսկովյան փողոցի թիվ 5 հասեցում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.59-ին, մարվել՝ 21.02-ին: Մասամբ այրվել է երրորդ հարկի փայտյա դուռը և պատուհանը:
Ուկրաինայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը շտապ զորակոչի հրամանագիր է ստորագրել` երկրի հարավային եւ արեւելյան շրջաններում իրավիճակի սրման հետ կապված:
2014թ. հունվար-մարտին Հայաստան են ժամանել 154,471 զբոսաշրջիկներ կամ 2013թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 20.5%:
Վերջերս ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել էր Թեղուտի հանքավայր` շրջել պղնձամոլիբդենային այդ հանքավայրի տարածքում, ծանոթացել Թեղուտի լեռնահանքային համալիրի տնտեսությանը, որից հետո այցելել էր հանքահարստացուցիչ ֆաբրիկա, ծանոթացել իրականացված ներդրումներին և ֆաբրիկայի արտադրական հզորություններին:
Էգոյանը համարվում է Կաննի փառատոնի ֆավորիտներից մեկը: Նրա ժապավենները 5 անգամ հայտնվել են փառատոնի մրցութային ծրագրում՝ երկու անգամ արժանանալով տարբեր մրցանակների: Սակայն ռեժիսորը դեռ երբեք չի արժանացել փառատոնի գլխավոր մրցանակին՝ «Ոսկե արմավենուն»:
37-ամյա տղամարդը շարունակաբար տարբեր երկրների քաղաքացի ու գործարար ներկայանալով, ընդհանուր հափշտակել է առանձնապես խոշոր չափի 3.780.000 դրամ ընդհանուր արժողությամբ ոսկյա զարդեր և կանխիկ գումար:
Տեսչության գործունեության արդյունքներով՝ 2011թ. արձանագրվել են թվով՝ 1197, 2012թ.` 872, իսկ 2013թ. նոյեմբերի 1-ի դրությամբ` 565 խախտումներ, ընդամենը` 560.7 մլն դրամ տուգանքի գումարով, բայց ՀՀ պետական բյուջե մուտք է եղել այդ գումարի միայն մոտ 51 %-ը:
Այսօր «Դ!եմ եմ» շարժման մասնակիցները կրկին իրազեկման ակցիա էին կազմակերպել Աշխատավորների համերաշխության միջազգային օրվա կապակցությամբ և կոչ էին անում միանալ «Դ!եմ եմ» շարժմանը` ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի: Շարժման մասնակիցներն իրենց ակցիան սկսեցին Մատենադարանի շենքից: Ակտիվիստները թռուցիկներ էին բաժանում, որոնցով շնորահավորում էին աշխատավորների տոնը և կոչ անում միանալ շարժմանը:
Ապրիլի 30-ին. ժամը 09.25-ին, «Բիուայդի» մակնիշի տաքսի ավտոմեքենան Երևանի Պարոնյան փողոցի թիվ 3 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 1988 թ. ծնված Անահիտ Ա.-ին:
Եթե նախագահը վարչապետ պիտի նշանակի, ապա միանձնյա չի որոշում, բոլոր պատգամավորներին մեկ-մեկ կանչում է, յուրաքանչյուրից թեկնածուի անուն է հարցնում, գրում, և ամենաշատ ձայն հավաքած թեկնածուին նա ստիպված է վարչապետ նշանակել: Այդպես ավելի քիչ է սխալվելու հավանականությունը: Բայց մեզ մոտ էլ խորհրդարանական ընտրությունը թափանցիկ չէ, ընտրական օրենքն արդար չէ, ժողովրդի ճիշտ ներկայացուցիչներ չեն ընտրվում:
2014թ. հունվար-մարտին ՀՀ-ոմ գրանցված կենդանի ծնունդները 2013թ. նույն ժամանակաշրջանի համեմատ աճել են 2.2%-ով, իսկ մահվան դեպքերը՝ 7.7 %-ով: 2014թ. հունվար-մարտին կենսունակության գործակիցը (ծնվածների և մահվան դեպքերի հարաբերակցությունը) կազմել է 121%:
Սառնարանը օգնում է պահպանել մթերքի թարմությունը, բայց ոչ բոլոր, այսպես ասած, մթերքներն են, որ այնտեղ տեղ ունեն: Կան մթերքներ, որ չի պետք է պահպանել կոնկրետ ջերմաստիճանային պայմաններում: