Բաժիններ՝

Ինչ լուրջ խնդիրներ են լուծում որովայնից վերցված ճարպային հյուսվածքների բջիջները

Մարդկանց որովայնից վերցված ճարպային հյուսվածքների բջիջները  վնասված և ցավի պատճառ հանդիսացող միջողնաշարային սկավառակների մեջ ներարկելու արդյունքում այսուհետև հնարավոր կլինի ազատվել մեջքի ցավերից: Գիտնականները պնդում են, որ գոտկատեղի հատվածում ճարպային կուտակումները հարուստ են ցողունային բջիջներով, որոնք կարող են տարբեր տեսակի հյուսվածքների վերածվել:

Այդ բջիջները կարող են վերականգնել միջողնաշարային սկավառակները (միջողնաշարային սկավառակի խնդիր այսօր ունի  յուրաքանչյուր 4-րդ մարդը): Շարժման ընթացքում բեռի կլանումը  և շարժունակության ապահովումը իրականացնում են հենց  սկավառակները:

Նյարդերի ճնշման, դեգրադացիայի և ցավերի պատճառ է դառնում սկավառակների կարծրացումը, որը նկատվում է 30 տարեկանից հետո: Այս տեսակ խնդիրներից խուսափելու համար կարող է օգնել վերը նշված նոր մեթոդը, ինչի արդյունքում հնարավոր կլինի վերականգնել սկավառակները և զերծ լինել դրանց հետագա քայքայումից:

Aroxj.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս