
Ստամբուլում բախումների հետևանքով 90 մարդ տուժել է, 142-ը` ձերբակալվել

Ստամբուլում ոստիկանության և մայիսմեկյան ցույցի մասնակիցների միջև բախումների արդյունքում 90 մարդ տուժել է, 142 –ն էլ` ձերբակալվել, հաղորդում է ԻՏԱՌ- ՏԱՍՍ գործակալությունը` վկայակոչելով Ստամբուլի նահանգապետ Հուսեյն Մութլուին:
Reuters-ի հաղորդմամբ`բախումները գրանցվել են Բեշիքթաշում եււ Շիշլիում: Ձախակողմյան խմբավորումները հրկիզվող հեղուկներով շշեր են նետել ոստիկանության ուղղությամբ, ի պատասխան ոստիկանությունը ռետինե փամփուշտներ ու արցունքաբեր գազ է կիրառել: