«Եվ սա դեռ վերջը չէ»․ Նեթանյահուն հայտարարել է Արևմտյան ափին ավելի քան 100 բնակավայրերի և 160 ֆերմաների ստեղծման մասին

Աճող միջազգային ճնշման պայմաններում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ մտադիր է շարունակել Հորդանան գետի օկուպացված արևմտյան ափին բնակավայրերի կառուցումն ու ընդլայնումը։ Այս մասին հայտնում է վարչապետի աշխատակազմը։

Նեթանյահուն, ում հոկտեմբերին սպասվում են լարված ընտրություններ, ղեկավարում է Իսրայելի պատմության ամենաաջակողմյան կառավարություններից մեկը։ Նրա պաշտոնավարման ընթացքում իշխանություններն արագացրել են Արևմտյան ափին իսրայելական բնակավայրերի ընդլայնման համաձայնեցման գործընթացը։

«Al Jazeera»-ի փոխանցմամբ՝ խոսքը նաև շարժական կամ ժամանակավոր տնակներից բաղկացած փոքրիկ հենակետերի մասին է։

Դրանց ստեղծումն անօրինական է համարվում ինչպես միջազգային իրավունքով, այնպես էլ Իսրայելի օրենսդրությամբ, սակայն վերջին տարիներին օրինականացված բնակավայրերի ու հենակետերի թիվը կտրուկ աճել է։

«Փաստերն ինքնին խոսուն են. միասին հիմնել ու օրինականացրել ենք 104 համայնք և 160 ֆերմերային տնտեսություն, ու սա դեռ սկիզբն է»,- հայտարարել է Նեթանյահուն։

Բնակավայրերի ընդլայնումը միջազգային հանրության սուր քննադատությանն է արժանանում, հատկապես պաղեստինցիների նկատմամբ իսրայելցի բնակիչների բռնությունների աճի ֆոնին։

Անցյալ շաբաթ Իսրայելը հայտարարել է տարածքում ավելի քան 1200 բնակելի տան կառուցման հայտեր ընդունելու մասին, սակայն դա արժանացել է եվրոպական մի շարք երկրների ղեկավարների քննադատությանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31