Հրապարակել է աշխարհի տարբեր երկրներում ամենատարածված ազգանունների ցանկը

«NetCredit» ընկերությունն ուսումնասիրել ու հրապարակել է աշխարհի տարբեր երկրներում ամենատարածված ազգանունների ցանկը։

Տվյալները, ըստ ermenihaber.am-ի՝ կազմվել են բնակչության մարդահամարի տվյալներից ու «Forebears.io» ազգանունների տվյալների բազայից։ Ազգանունները դիտարկվում են 6 հիմնական խմբերի մեջ ու դրանց ծագումը կապված է ընտանիքի անվան հետ, աշխարհագրական առանձնահատկությունների ու տեղանունների հետ։

Օրինակ՝ ԱՄՆ-ում, Կանադայում, Անգլիայում ու Ավստրալիայում ամենատարածված ազգանունը Սմիթն է։ Եվրոպական երկրներից Գերմանիայում ամենատարածված ազգանունը Մյուլլերն է, Ֆրանսիայում՝ Մարտինը, իսկ Իսպանիայում՝ Գարսիան։

Իտալիայում ամենատարածված ազգանունը Ռոսսին է, Պորտուգալիայում՝ Սիլվան, իսկ Լեհաստանում Նովակը։ Թուրքիայում ամենատարածված ազգանունները երեքն են՝ Յըլմազ, Քայա և Դեմիր։ Նշենք, որ Թուրքիայում ազգաննուների մասին օրենքն ընդունվել է 1934-ին։

Չինաստանում ամենատարածվածների թվում Վանն է, Ռուսաստանում՝ Իվանովան, Հնդկաստանում՝ «Դևի»-ն, իսկ Ճապոնիայում՝ «Սատո»-ն։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31