Բաժիններ՝

Հրդեհ` Մոսկովյան փողոցում

Մայիսի 1-ին, ժամը 20.46-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Մոսկովյան փողոցում` «Մանկապատանեկան թատրոն»-ի մոտակայքում գտնվող շինության երրորդ հարկում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մոսկովյան փողոցի թիվ 5 հասեցում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.59-ին, մարվել՝ 21.02-ին: Մասամբ այրվել է երրորդ հարկի փայտյա դուռը և պատուհանը:

Արտակարգ իրավիճակների նախարարություն

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս