Բրազիլիան ցանկանում է Թուրքիայից գնել զրահատեխնիկա և ԱԹՍ-ներ
Բրազիլական լրատվամիջոցները հայտնում են, որ Թուրքիան և Բրազիլիան պատրաստվում են ընդլայնել ռազմարդյունաբերական համագործակցությունը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նշվում է, որ քննարկումների հիմնական թեմաներն են «Bayraktar TB3» անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ), «TULPAR» զրահատեխնիկայի, միջին բարձրության հակաօդային պաշտպանության համակարգերի ձեռքբերման հարցը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն օրերս հեռախոսազրույց էր ունեցել Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվայի հետ և քննարկել էին երկկողմ հարաբերությունները և ռազմարդյունաբերական համագործակցությունը:
Բրազիլիայում գործող «TecnoDefesa»-ի հաղորդմամբ՝ Բրազիլիան հետաքրքրված է «TB3»-ով ու «TULPAR«»-ով։ Բացի այդ նշվել է, որ քննարկումները չեն սահմանափակվում միայն անօդաչու թռչող սարքերով և զրահապատ մեքենաներով, այլ նաև քննարկվում է տիեզերական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության տարբերակները։
Նույն աղբյուրը հայտնել է, որ Բրազիլիայից բարձր մակարդակի պատվիրակության այց է նախատասվում Թուրքիա։ Նաև նշվել է, որ կողմերը համաձայնել են ստեղծել ռազմավարական խորհուրդ փոխնախագահի մակարդակով՝ հարաբերությունները զարգացնելու համար։

