Բաժիններ՝

Թունիսի խորհրդարանը հավանության է արժանացրել ընտրությունների մասին օրենքը

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թունիսի խորհրդարանը հավանության է արժանացրել ընտրությունների մասին օրենքը, որը հստակեցնում է երկրում նախագահական և խորհրդարանական ընտրություններ անցկացնելու կարգքը:

Տվյալ օրենքի օգտին արտահայտվել է 217 պատգամավորից 132-ը, 11-ը դեմ է արտահայտվել, 9-ը ձեռնպահ է մնացել: Օրենքի յուրահատկություններից մեկն այն է, որ խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական կուսակցությունների ընտրացուցակներում պետք է լինեն հավասար քանակությամբ տղամարդիկ ու կանայք:

Պատգամավորների մեծ մասը մերժել է օրենքի այն դրույթը, որում խոսք է գնում 2011 թվականի հունվարի 14-ի հեղափոխության արդյունքում գահընկեց արված նախագահ Զին ալ-Աբիդին բեն Ալիի կողմնակիցների համար ընտրություններին մասնակցելու վրա արգելք դնելուն:

Ընդունված օրենքը ոչ վաղ անցյալում ստեղծված ընտրական հանձնաժողովին հնարավորություն է տալիս զբաղվել նախագահական ու խորհրդարանական համընդհանուր ընտրությունների կազմակերպմամբ: Դրանց անցկացման հնարավոր ժամկետների թվում նշվում է ընթացիկ տարեվերջը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս