Ատոմ Էգոյանի ֆիլմը՝ Կաննի փառատոնի մրցույթում (տեսանյութ)
Մայիսի 14-ին մեկնարկում է աշխարհի ամենահեղինակավոր՝ Կաննի կինոփառատոնը: Պաշտոնական ծրագրում ընդգրկվել է 28 երկրից 49 ֆիլմ, որոնցից 18-ը՝ մրցութային ծրագրում: Վերջիններիս թվում են կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանի, ռուս Անդրեյ Զվյագինցևի, բելգիացի Դարդեն եղբայրների, կանադացիներ Քսավիե Դոլանի և Դևիդ Կրոնենբերգի, անգլիացիներ Կեն Լոուչի և Մայք Լիի, թուրք Նուրի Բիլգե Ջեյլանի, ֆրանսիացի Ժան-Լյուկ Գոդարի, ամերիկացի Թոմի Լի Ջոնսի նոր գործերը:
Ատոմ Էգոյանի «Գերուհին» թրիլերը պատմում է այն մասին, թե ինչպես դստեր առևանգումից 8 տարի անց հայրը փաստեր է բացահայտում, որ իր 17-ամյա աղջիկը կարող է ողջ լինել:
Էգոյանը համարվում է Կաննի փառատոնի ֆավորիտներից մեկը: Նրա ժապավենները 5 անգամ հայտնվել են փառատոնի մրցութային ծրագրում՝ երկու անգամ արժանանալով տարբեր մրցանակների: Սակայն ռեժիսորը դեռ երբեք չի արժանացել փառատոնի գլխավոր մրցանակին՝ «Ոսկե արմավենուն»:
Կաննի 67-րդ կինոփառատոնը կանցկացվի մայիսի 14-ից 25-ը: Հիմնական մրցույթի ժյուրին այս տարի գլխավորում է նորզելանդացի կին ռեժիսոր Ջեյն Քամփիոնը:
Մրցութային մի շարք ֆիլմերի (այդ թվում՝ Ատոմ Էգոյանի թրիլերի) անոնսները դիտեք այստեղ.