Բաժիններ՝

Մի՛ վախեցիր

«Մի՛ վախեցիր, ես եմ Սկիզբը և Վախճանը, ես եմ կյանքը, ես եմ, որ մեռա. և ահավասիկ կենդանի եմ հավիտյանս հավիտենից» (Հայտնություն 1:17-18)

Երբ հուսահատ ենք, երբ այլևս մեր կյանքում տեղի ունեցող իրավիճակից ելքը չենք գտնում, երբ չենք կարողանում հասկանալ, թե որն է չարը, իսկ որը՝ բարին, երբ որոշում կայացնելու շեմին ենք… Այս բոլոր իրավիճակներում մեզ բոլոր զգացողությունների հետ մեկտեղ պատում է նաև մեկ զգացողություն՝ վախը:

Կակսածը մեր սրտերում բույն է դնում հենց վախից, չէ՞ որ չգիտենք, թե ինչ է սպասվում մեզ որոշում ընդունելուց հետո: Եվ այս բոլոր պահերին ապավինում ենք Աստծուն, դիմում Նրան՝ խնդրելով իմաստություն և ճիշտ վարվելու կամք: Ի՞նչ է պատասխանում մեզ Աստված:

Պատասխանը միշտ մեկն է: Այն հնչում է որպես «Մի՛ վախեցիր» (Հայտնություն 1:17):

Կարդացեք նաև

Քրիստոս մեզ չի խոստանում, որ ամեն բան հարթ ու հեշտ է լինելու, որ չենք ունենալու փորձություններ մեր կյանքում, սակայն ասելով, թե «Ես ձեզ հետ եմ բոլոր օրերին, մինչև աշխարհի վախճանը» (Մատթ․ 28։20), փաստում է, որ մեզ չի լքելու ոչ մի պարագայում, և քայլելու է մեր կողքին կյանքի ամեն իրավիճակում:

Արդյոք կա՞ ավելի լավ և ապահով զգացողություն, քան իմանալ, որ թեկուզ դժվարության մեջ, սակայն Աստված քեզ հետ է:

Վախը սկսվում է անկանխատեսելիությունից, երբ չգիտես, թե ինչ կլինի, եթե մի քայլ անես կամ չանես: Իսկ հավատը ցույց է տալիս, որ որպես մահկանացու պարտավոր չես ամեն բան իմանալ, պետք է միայն վստահես և գործես բարին:

Ուստի երբ կանգնում ենք անորոշության մեջ՝ չիմանալով, թե որ դուռը բացել, մշտապես պետք է լսենք Տիրոջ խոսքը, որ պատվիրում է «Մի՛ վախեցիր», և մեր ընտրություններում առաջնորդվենք ոչ թե վախով, այլ սիրով ու հավատքով:

qahana.am

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31