Ուկրաինայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարն անհապաղ զորակոչի հրամանագիր է ստորագրել
Ուկրաինայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը շտապ զորակոչի հրամանագիր է ստորագրել` երկրի հարավային եւ արեւելյան շրջաններում իրավիճակի սրման հետ կապված: Հրամանագիրը հրապարակվել է հինգշաբթի, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Ըստ հրամանագրի` Ուկրաինայի Զինված ուժերին աջակցելու նպատակով սահմանված կարգով անհապաղ զորահավաք կիրականացվի` «հաշվի առնելով Ուկրաինայի արեւելյան շրջաններում հասարակական-քաղաքական իրավիճակի հետագա սրումը, անդադար ագրեսիայի փաստերը, անօրինականորեն ստեղծված զինված խմբավորումների գործողությունների ակտիվացումը, ինչպես նաեւ՝ Ռուսաստանի միջամտությունը Ուկրաինայի ներքին գործերին»: