Ի՞նչ ես դուրս տալիս, գրողը տանի. Բաքվից մատի մի ճտտոց, և Հայաստանի իշխանությունները պատրաստ են հանձնել երկրի կեսը. Արման Աբովյան
168TV-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրը քաղաքական վերլուծաբան, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Արման Աբովյանն է:
Հաղորդման ընթացքում քննարկվել են՝ արդյո՞ք անվերադարձ են ավերվել Հայաստանի և Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունները, որքա՞ն ժամանակով են սահմանվել ռուսական պատժամիջոցները Հայաստանի նկատմամբ, և ի՞նչ պայմաններում Մոսկվան կարող է հրաժարվել դրանցից:

Բացի այդ, քննարկվել են Հայաստանի ձգտումը դեպի ԵՄ անդամակցություն և ՀԱՊԿ-ից հնարավոր դուրս գալը, Հայաստանի երկաթուղիների կոնցեսիայի փոխանցումը երրորդ երկրին, նոր ԱԷԿ-ի կառուցման հեռանկարները, ինչպես նաև Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիայի համատեքստում 2 միլիարդ դոլարի չափով հնարավոր ֆինանսական պահանջները և դեպի Ռուսաստան հայկական ապրանքների արտահանման սահմանափակումների պատճառները:
Հայկ Դերզյան

