«Օդնոկլասնիկիի» հերթական զոհերը. «Հրազդան» ՔԿՀ-ի կալանավորը մեղադրվում է խարդախության մեջ

«Հրազդան» քրեակատարողական հիմնարկի կալանավորին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով խոշոր չափերով խարդախության համար դատապարտված լինելով 2 տարի 6 ամիս ազատազրկման, գտնվելով պատժի կրման մեջ ՔԿՀ-ում, 2012 թվականի սեպտեմբեր ամսից մինչև 2013 թվականի հունիս ամիսն ընկած ժամանակահատվածում «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցի միջոցով ծանոթացել է 18 քաղաքացիների հետ, այնուհետև փոխանակվել բջջային հեrախոսահամարներով և կապը շարունակել բջջային հեռախոսով խոսելու միջոցով:
37-ամյա տղամարդը շարունակաբար տարբեր երկրների քաղաքացի ու գործարար ներկայանալով, ընդհանուր հափշտակել է առանձնապես խոշոր չափի 3.780.000 դրամ ընդհանուր արժողությամբ ոսկյա զարդեր և կանխիկ գումար:

Նրան մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով խարդախության համար (ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ):
Քրեական գործին որպես իրեղեն ապացույց կցված է բջջային հեռախոսը:

 

Տեսանյութեր

Լրահոս