Ահասարսուռ դեպք Վանաձորում. Երիտասարդը մեխել է ոտքերը. aravot.am
Վանաձորի քրեակատարողական հիմնարկում գտնվող 39 ամյա Արթուր Սմբատյանը արդեն երկու օր է՝ մեխել է ոտքերը: Նրա մայրը՝ Ռոզա Սարդարյանը Aravot.am-ին պատմել է, որ որդին այդ ծայրահեղ քայլին է գնացել՝ բողոքելով իրեն Երեւանից Վանաձոր տեղափոխելու որոշման դեմ: Տիկին Սարդարյանի պատմելով, որդուն Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկ էին տեղափոխել մարտին՝ առողջական խնդիրների պատճառով: Բայց մի քանի օր առաջ առանց բացատրության ու բուժման գործընթացը կիսատ թողնելով՝ նրան կրկին տեղափոխել են Վանաձոր: Մայրն անկեղծանում է, որդին գլխի հետ կապված խնդիրներ ունի եւ երբ նյարդայնանում է ինքնավնասում է կատարում. «Չէ որ դեռ բուժումը չէր վերջացել, մենք չգիտենք՝ ինչ հիմնավորմամբ են տարել»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: