Վարդան Պետրոսյանին անօրինական են պահում կալանքի տակ. փաստաբանը դիմելու է Եվրոպական դատարան. NEWS.am
Հայտնի դերասան Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանն առաջիկա օրերին դիմելու է Եվրոպական դատարան դերասանի խափանման միջոց կալանքը փոխելու համար: Այս մասին NEWS.am-ին ասել է փաստաբանը:
«Վարդան Պետրոսյանին համոզված եմ, որ անօրինական են պահում: Կալանքի տակ պահելու ժամկետն արդեն լրացել է, առաջին ատյանի դատարանը պետք է կալանքը երկարացներ, սակայն դա չի արել ու հիմա Վարդան Պետրոսյանն անորոշ ժամանակով մնում է կալանավորված: Դրա համար դիմելու ենք Եվրոպական դատարան՝ պաշտպանյալին ազատ արձակելու համար: Եվրոպական դատարանում արդեն նման նախադեպային իրավիճակ եղել է, երբ մարդուն անօրինական պահել են կալանքի տակ, հայցվորը դատը հաղթել է՝ ըստ 5-րդ կոնվենցիայի»,- ասել է նա:
Նիկոլայ Բաղդասարյանի խոսքով՝ առաջիկա դատական նիստին մասնակցելու են նաեւ Ֆրանսիայից հրավիրված փաստաբանները, որոնք նույնպես հնարավոր է դատարանին միջնորդություն ներկայացնեն դերասանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: