Բաժիններ՝

Մթերքներ, որոնք չի կարելի պահել սառնարանում

Սառնարանը օգնում է պահպանել մթերքի թարմությունը, բայց ոչ բոլոր, այսպես ասած, մթերքներն են, որ այնտեղ տեղ ունեն: Կան մթերքներ, որ չի պետք է պահպանել կոնկրետ ջերմաստիճանային պայմաններում: Այս մասին գրում է aroxj.am-ը:

Մի քանի մթերք, որ արգելվում է պահել սառնարանում:

Հաց- Հացն այնպիսի սննդամթերք է, որը չի կարելի պահել սառնարանում: Այն չի պահպանի իր թարմությունը, ընդհակառակը՝  կնպաստի չորանալուն:

Հացը պահպանելու ամենահուսալի տարներակ սենյակային ջերմաստիճանն է, որտեղ 4 օրից ավել պահել չի կարելի:   Նաև պետք է նշել, որ ամբողջը կտրատել չի կարելի. երկար պահպանելու համար ցանկալի է լինեն ամբողջական կտորներ:

Սխտոր- Սխտորը ցածր ջերմաստիճանում չի կարելի պահել: Այն հրաշալի պահպանվում է չոր տեղում 2-3 ամիս:  Պարտադիր այդ պահպանվող տեղում պետք է  միջանցիկ քամի լինի, այդպիսով այն իր թարմությունը ավելի երկար կպահպանի:

Կծու սոուս- Ընդունված է  սոուսներն ու համեմունքները  պահպանել բացառապես սառնարանում: Բայց պետք է ասել, որ դրանց բաղադրության մեջ մտնող հավելանյութերի՝ քացախի,  շաքարի և աղի  պատճառով դրանք չի կարելի պահել սառնարանում: Կծու սոուսը նույնպես չի թույլատրվում պահել սառնարանում, դրանք պահարանում ավելի լավ են պահպանվում:

Կարտոֆիլ- Կարտոֆիլի, այսպես ասած, լավագույն պահոցը պահածոների պահարանն է, բայց հիշեք, որ վատ չէր լինի, եթե այն մինչև պահարանում դասավորելը փաթեթավորեք թղթով:

Լոլիկ- Սառնարանում լոլիկը դառնում է ուտելու համար ոչ պիտանի մթերք: Իհարկե, չի արգելվում այն սառնարանում պահել, բայց այդ դեպքում համը փոխվում է, այն առաջվանը չի կարող լինել: Լոլիկը պետք է պահել սենյակային ջերմաստիճանի  պայմաններում:

Սոխ- Սոխը լավագույնս պահպանվում է ցանցե  տոպրակներում, ինչը հնարավորություն է տալիս  օդի անընդհատ ներթափանցում: Սառնարանում սոխի նեխելու հավանականությունը մեծ է: Ամենալավ տարբերակը սոխի պահպանման համար մթությունն է: Այդպիսով այն պահպանում  է նաև իր համը:

Սուրճ- Շատերի կարծիքով սառանարանը սուրճի պահպանման համար ամենալավ տարբերակն է: Իրականում դա նրա տեղը չէ: Սառնարանում այն կորցնում է իր համային որակները: Բացի այդ այն իր ուժեղ հոտի  պատճառով կարող է փոխել սառնարանում պահվող մյուս մթերքների  համը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս