Բաժիններ՝

Ծնունդների թիվն աճել է 2.2%-ով

2014թ. հունվար-մարտին ՀՀ-ոմ գրանցված կենդանի ծնունդները 2013թ. նույն ժամանակաշրջանի համեմատ աճել են 2.2%-ով, իսկ մահվան դեպքերը՝ 7.7 %-ով: 2014թ. հունվար-մարտին կենսունակության գործակիցը (ծնվածների և մահվան դեպքերի հարաբերակցությունը) կազմել է 121%:

Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2014թ. հունվար-մարտին 2013թ. հունվար-մարտի համեմատ արձանագրվել է 0-1 տարեկան երեխաների մահվան դեպքերի նվազում`3.6%-ով, իսկ մանկական մահացության գործակիցը, 1000 կենդանի ծնվածի հաշվով, նվազել է 0.5 պրոմիլային կետով և կազմել 8.3‰:

2014թ. հունվար-մարտին հանրապետությունում արձանագրվել է 0-4 տարեկան երեխաների մահվան 97 դեպք, որի կառուցվածքում մինչև 1 տարեկան երեխաների մահացության դեպքերը կազմել են 83.5 %: Մինչև 5 տարեկան երեխաների մահացության գործակիցը (1000 կենդանի ծնվածի հաշվով) կազմել է 9.9‰, տղա երեխաների շրջանում`11.2‰, իսկ աղջիկների` 8.9 ‰:

2014թ. հունվար-մարտին հղիության հետ կապված բարդություններից, ծննդյան և
ետծննդյան ժամանակահատվածում, մայրական մահացության դեպք չի գրանցվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս