Եթե թվում է` միայն Ալիևն է նրան այդպես «տոպկում» պատերին, փռում ասֆալտին, սխալվում եք․․․ էդ փաթաթվելուն, սրտիկներին չխաբվեք․ իրեն բոլորն են ծեփում պատերին. Նինա Կարապետյանց

168 TV-ի «Զառան հարց ունի» հաղորդաշարի հյուրը «Նժար» սահմանադրական շարժման համահիմնադիր, իրավապաշտպան Նինա Կարապետյանցն է։

Զրույցի ընթացքում Նինա Կարապետյանցի մի քանի արձանագրումներ՝ ստորև

  • Ամեն անգամ այդ ամբիոնից (նկատի ունի ԱԺ ամբիոնը:- Զ.Դ.) Նիկոլ Փաշինյանի հնչեցրած միտքը հանցագործություն է, և բոլոր նրանք, ովքեր վազվզում են կողքերը ու բարձրանում են նույն ամբիոն, մատը թափ են տալիս, նույն տեքստերը կրկնում, նրանք հանցակից են․ ասել է թե՝ ժողովո՛ւրդ ջան, դուք հետագայում պիտի պատասխանատվության ենթարկվեք, չի՛ կարող գործադիր իշխանության մարմնի ներկայացուցիչը հրահանգներ տալ․․․

Ժողովո՛ւրդ ջան, մի՛ դարձեք Նիկոլ Փաշինյանի հանցակիցը, նա բոլորին ուզում է դարձնել հանցակից՝ սկսած իր այդ հայտարարություններից, վերջացրած՝ հայրենիքը վաճառելով, ծախելով, ձեր վզին փաթաթելով Սահմանադրության փոփոխություն, հողերի հանձնում և մնացած բոլոր պրոցեսները, ուղղակի մի՛ դարձեք Նիկոլ Փաշինյանին հանցակից։

Կարդացեք նաև

  • Նիկոլ Փաշինյանը մի քանի խնդիր է լուծում էս մարդկանց բռնել-բաց թողնելով․ նախ՝ վախի մթնոլորտ… կներեք, եթե երկրի նախկին նախագահների հետևից են գնացել (որոնք վերջին մարդիկ չեն, հեղինակություն ունեն, հնարավորություններ ունեն, լավ փաստաբաններ ունենալու, երկրից գնալու հնարավորություն ունեն, ի տարբերություն շատ հասարակ մարդկանց), պարզ է, չէ՞, շարքային քաղաքացին սկսում է մտավախություններ ունենալ։

Հաջորդը՝ նա չունի երկու երրորդ (նկատի ունի ԱԺ-ում:- Զ.Դ.), ու իրեն պետք է քաղաքական անասնագողությամբ զբաղվել, և այլ տարբերակ, բացի ճնշումներ գործադրելուց, նա ուղղակի չունի: Պետք է ինչ-որ մարդկանց շանտաժի ենթարկելով, ինչ-որ մարդկանց դեմ ձեռքի տակ ունեցած նյութերը գործի դնելով․․․ եթե նրանց դեմ չի կարողանում, ամենավատ, ամենաստոր ձևով կարող է գնալ ընտանիքի անդամների, հարազատների հետևից․․․

Նա սա օգտագործել է նաև իր մտերիմ մարդկանց նկատմամբ․ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջը կալանավորելը հիշեք․․․ ինչ-որ մեկը միամտաբար հավատում է, որ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջը կալանավորելուց առաջ չե՞ն զանգել, Նիկոլ Փաշինյանի հետ էդ փաստը չե՞ն համաձայնեցրել: Եթե ինչ-որ մեկը կասկածում է, ես առաջարկում եմ բացել, լսել Վանեցյան-Խաչատյան-Փաշինյան զրույցները։

  • Այնպես չէ, որ ես Ռոբերտ Քոչարյանի ու նրա տղայի հետ կապված ասում եմ՝ սրբադասված մարդիկ են, կյանքում բան չեն արել, ոչ մի բանից տեղյակ չեն, բայց ձևը, դրսևորումը, որը կա, ոչ թե դատապարտելի է, ժողովո՛ւրդ, ուղղակի չի՛ կարող այսպիսի պրոցես տեղի ունենալ։
  • Եթե մարդկանց թվում է, թե միայն Ալիևն է նրան այդպես «տոպկում» պատերին կամ փռում ասֆալտին, շատ սխալվում եք․ բոլոր միջավայրերում է․․․ էդ փաթաթվելուն, սրտիկներ ցույց տալուն, էդ կապիկություններ անելուն, իրար հետ հեծանիվ քշելուն հանկարծ չխաբվեք․ իրեն բոլորն են ծեփում պատերին, որովհետև խոցելի է, որովհետև իր «տաբուրետկա»-ին նստելու համար, ասել է թե՝ իր կաշին փրկելու համար էդ մարդը կռիվ է տալիս, ու իրեն ինչ ասեն, պիտի անի, և, հետևաբար, այդ ամբողջ մաղձը, որ հավաքվել է, ուրիշ ոչ մի տեղ նա չի կարող իրացնել․․․

Ուղղակի այդ մաղձի, ատելության խոսքի՝ արդեն անմեղսունակության հասած վիճակի խտացումը շատ վտանգավոր է և ամենաշատը վտանգավոր է հենց իրենց համար, որովհետև իրենց սրբել-տանելը կարող է շատ կոշտ լինի։

Ես միշտ ասում եմ՝ թող աղոթեն Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները, որ հաջորդ իշխանության գան մարդիկ, ովքեր բարոյական արժեքներ ունեն, ովքեր հասկանում են, որ օրենքը, իրավունքը, էդ ամեն ինչը շատ կարևոր է, այլապես՝ հեչ լավ չի վերջանա նրանց համար, ուղղակի պիտի աղոթեն։

  • Ամբողջ պատասխանատվությունը՝ բանակում, քրեակատարողական հիմնարկներում, այսինքն՝ փակ միջավայրերում տեղի ունեցողի, կրում է իշխանությունը։ Դա անքննելի է ու կապ չունի՝ էնտեղ նստած է Սերժ Սարգսյա՞նը, Ռոբերտ Քոչարյա՞նը, Տեր-Պետրոսյա՞նը, թե՞ Նիկոլ Փաշինյանը, կապ չունեն նախարարների անունները․․․ շտաբի պետերը, բարձրաստիճան վերահսկողություն իրականացնելու պարտավորություն ունեցող սպայական կազմը, բոլորը մեղավոր են հենց առաջին դեմքով, հենց իրենք են մեղավոր, բա ո՞վ է մեղավոր։

Մեծ կասկածներ ունեմ, որ Նիկոլ Փաշինյանը նաև բանակ չունենալու պարտավորություն ունի, որ ՀՀ-ն չպետք է բանակ ունենա, խոսել են տարբեր ադրբեջանական փորձագետ կոչվածներ, բայց այնտեղ փորձագետներ չկան՝ կան պետության, իշխանության հրահանգներն իրականացնող անձինք, որոնք պարբերաբար և անընդհատ խոսում են այդ մասին, և Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն գնում է այդ ճանապարհով։

  • Նիկոլ Փաշինյանը չունի բոլորի ձայները, չունի հավաքական հայության ձայները (մանավանդ, որ Հայ Առաքելական եկեղեցին Հայաստանի Հանրապետության եկեղեցին չէ․ ամբողջ հայության եկեղեցին է), հետևաբար՝ Նիկոլ Փաշինյանը չունի ու չի կարող ունենալ եկեղեցու փոփոխություններ անելու հարցում որևիցե աջակցություն, և անգամ ինչ-որ չափով մարդկանց աջակցությունը բավարար չէ էդպիսի գործողությունների գնալու համար։

․․․Անգամ հանցագործ են նրանք, ովքեր Նիկոլ Փաշինյանի նախընտրական ծրագիրը գրանցել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովում, որովհետև հակասահմանադրական կետ ունեցող ծրագիրը չէր կարող գրանցվել։

  • Անպարտելի մարդիկ չկան, ուղղակի չկան․ բոլոր ժամանակների դիկտատորների ճակատագիրը թող գնա-նայի․․․

Հիմա դրսի հետ պայմանավորվելը շատ բարդ է լինելու, որովհետև դրսից յուրաքանչյուր ճնշում գործադրող իր կամ իրենց խմբային հետաքրքրությունները, շահերն ունի․ միակ տարբերակը ներսում պայմանավորվածության, համաձայնության գալն է։

  • Վատ լուր ունեմ, ժողովո՛ւրդ, դիմադրություն լինելու է։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31