Էրդողանի հաթաթաները և Փաշինյանի ծառայությունը Թուրքիային
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հսյտարարությամբ է հանդես եկել` ուղղված տարածաշրջանային և այլ երկրներին, որում ասվում է.
«Թող բոլորը՝ և՛ բարեկամը, և՛ թշնամին, իմանան ու հասկանան սա. մեր տարածաշրջանում պատմությունը նորից է գրվում: Թուրքիան պատմությունը կերտում է իր հետևողական, սկզբունքային և խաղաղասիրական քաղաքականության միջոցով։ Այլևս ոչ ոք չի կարող խոչընդոտել դրան։ Նրանք, ովքեր կարծում են, թե սադրանքների ու ծուղակների միջոցով կարող են կասեցնել Թուրքիայի և թուրք ազգի փառահեղ ընթացքը, հիասթափության են դատապարտված»:
Իհարկե, Էրդողանի այս հայտարարությունը հատկապես մի քանի երկրների է ուղղված, բայց ուղղակիորեն դրանց թվում է նաև Հայաստանը, հայ ժողովուրդը: Նիկոլ Փաշինյանը լավագույնս օգնում է Թուրքիայի և թուրք ազգի, Էրդողանի նշած` «փառահեղ ընթացքին», տարածաշրջանում Թուրքիայի պատմության նորից գրվելուն:

